Վրաստանի նախագահը վարչապետին է զիջում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու իրավունքը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մտադիր է երկրի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիին հանձնել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու լիազորությունները: Այս մասին արտակարգ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետության ղեկավարի քարտուղար Դավիթ Պատարայան.
«Վրաստանի Սահմանադրության համաձայն, ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը մտնում է նախագահի լիազորությունների թվում: Սակայն հաշվի առնելով այն, որ կառավարությունը որոշել է, որ փաստաթուղթը պետք է ստորագրի վարչապետը՝ նախագահը ժամանակավորապես նրան է տալիս փաստաթուղթը ստորագրելու լիազորությունը»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Մարգվելաշվիլին հայտարարել էր, որ կարծում է՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը պետք է ստորագրի հենց ինքը և ոչ թե երկրի վարչապետը: