Քնաբեր դեղամիջոցներն այսուհետև կարող եք փոխարինել բալի հյութով: aroxj.am-ի փոխանցմամբ՝ այն պետք է օգտագործել առավոտյան կամ երեկոյան: Այդպիսով քնի տևողությունը միջինում կավելանա 90 րոպեով, եթե հյութն օգտագործեք 14 օր անընդմեջ: Բալի հյութն այդ գործառույթն իրականացնում է իր մեջ պարունակվող մելոտոնին հորմոնի առկայությամբ, որն օգնում է կարգավորել արթուն ժամանակահատվածի և քնի ցիկլերը:
Ներկայումս հրդեհը չեզոքացված է , սակայն քաղաքում մայդանականների եւ հակամայդանականների միջեւ բախումները շարունակվում են:
Իմ կարծիքով՝ սա ժառանգության փոխանցման թավշյա ճանապարհ է, ընդ որում՝ երկու նապաստակ միաժամանակ որսալով՝ հաճոյանալով և՛ Արևմուտքին, որը ջանք չի խնայում նման պետություններին դնել խորհրդարանական կառավարման համակարգի վրա՝ թուլացնելով դրանց, ինչը նրանց ձեռնտու է, և՛ նախապատրաստելով ապագա վարչապետի ճանապարհը:
«Ես խիմզավոդ եմ հարս եկել, 40 տարի էնտեղ եմ ապրել, հիմա եկել եմ, հասել ըստեղ: Բռնի կերպով անկողնուս մեջից հանել են ու տարել կանգնացրել՝ 4 տղամարդ, 2-ը ոտներիցս բռնած, 2-ը ձեռներիցս, ոչխարի նման բռնած՝ քցին ավտոն, տարան միլիցիա: Ինչի հըմար, որ իմ տան տեղից ինձ հանի»:
Ըստ ոստիկանության, գյուղապետի մոտ 15 օր է`ինչ նկատվել է հոգեկան շեղում: Այս մասին հարազատները տեղյակ են պահել Մոսկվայում բնակվող նրա եղբորը, որն իր ընտանիքով` որդու ու կնոջ ուղեկցությամբ ՌԴ-ից ժամանել է Հայաստան` նրան բուժման տանելու:
Հաղորդվում է շուրջ չորս տասնյակ տուժածների մասին:
«Բա ի՞նչ եք կարծում: Գիտեք՝ հանձնաժողովներում միայն անասուններ կամ հիմարնե՞ր են նստած: Ընդդիմությունը բավականին լավ ներկայացված է, դիտորդներ կան, լրագրողներն էլ են մասնակցում: Բա ո՞նց է լինում, այդքան փող չկա՝ ձայներ գնես: Հետո Երևանի, Գյումրիի, Վանաձորի ընտրողների 1/3-ը պահպանողական է, նրանք չեն ուզում, որ իշխանությունը փոխվի, որովհետև նա կարող է կորցնել պաշտոնը, բիզնեսը կամ ինչ-որ բան»:
Վայոց ձորի մարզի զորամասերից մեկից, ավելի կոնկրետ՝ Արենիի հատվածում անհետացած սպա, ավագ լեյտենանտ Մերուժան Աշոտի Հարությունյանի գտնվելու վայրի մասին առայժմ տեղեկություններ չկան, նրան փնտրում են:
Այս տարվա առաջին եռամսյակի դրությամբ Հայաստանում պարենային զամբյուղի արժեքը կազմել է ամսական 32,996.8 դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը՝ 58,404.3 դրամ:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունից Խորհրդային Միության հոտ է գալիս: Հանրապետականն իրեն համարում է Կոմունիստական կուսակցություն, այսինքն՝ ղեկավարող կուսակցություն:
«Դա անձնական կարծիք է, որն առանձնապես ոչինչ չի կարող նշանակել, որովհետև 10 տարվա ընթացքում ոչ ոք չի կարող կանխատեսել, թե որ կուսակցությունն ինչ վիճակում կլինի: Համենայնդեպս, վերջին 20 տարիների ընթացքում 3-4 կուսակցություն մենք փոխեցինք, նկատի ունեմ՝ իշխանության մեջ: Այնպես որ, ոչ մի երաշխիք չկա, որ Հանրապետականը 10 տարի իշխող դիրքեր է գրավելու»:
Մշակութային Գյումրու կենտրոնական փողոցներից մեկը՝ Գարեգին Նժդեհի վերջնամասը, մեղմ ասած, համաքաղաքային աղբանոց է հիշեցնում: Թվում է՝ քաղաքի այս հատվածը, մասնավորապես` Շառլ Ազնավուրի հրապարակին հարող տարածքը, Շիրակ հյուրանոցի ետերկրաշարժյան մնացորդներով ու գունագեղ աղբով լցված գետնանցումով, անտերության մատնված ու լքված գյուղակի տպավորություն է թողնում:
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2014թ. հունվար-մարտին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 843.6 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 4.9 մլրդ. դրամ կամ 11.8 մլն. ԱՄՆ դոլար:
Նման կարծիք մեզ հետ զրույցում հայտնեց իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, ով Գրիշա Վիրաբյանի շահերը ներկայացրել է ԵԴ-ում, և ներկայացնելու է նաեւ հայաստանյան դատավարության ընթացքում:
Մելիք-Ադամյան փողոցով պետք է անցնեն ոչ թե՝ նախագահ կամ վարչապետ դառնալ, այլ՝ Հայաստանն իշխանության ուզուրպացումից փրկել ցանկացողները: Այսինքն՝ ՀՀ բոլոր քաղաքացիները:
Նյութափոխանակության բարելավման գլխավոր գրավականը ճիշտ սննդակարգն է: Այն մթերքները, որոնք չեն պարունակում վտանգավոր նյութեր ու հավելումներ: Նյութափոխանակության խախտման պատճառներ կարող են լինել ժառանգականությունը և օրգանական հիվանդությունները:
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ փոխվարչապետը նախ այցելեց Վանաձորում կառուցվող ծննդատան շինհրապարակ, ծանոթացավ աշխատանքների ընթացքին: Ծննդատան շենքը կառուցվում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով. այդ նպատակով հիմնադրամը հատկացրել է շուրջ 4 մլն դոլար: Փոխվարչապետը տեղում պատասխանատուների հետ քննարկեց նաեւ Վանաձորի բժշկական կենտրոնի կառուցման ծրագրին առնչվող հարցեր:
«Մենք դիմել ենք անկախ մասնագետների՝ բժիշկների, որպեսզի ասեն՝ արդյոք թոքերի և սրտի խնդիր ունեցող անձին կարելի՞ է տեղափոխել փակ տարածք, թե՞ ոչ, թե՞ ինքն այնուամենայնիվ ռեաբիլիտացիոն բուժման կարիք ուներ: Դեռևս ոչ աշխատանքային օրեր են: Աշխատանքային օրերը սկսելուց հետո մենք կստանանք պատասխանը: Գիտեմ նաև, որ իր կինն է դիմել Կարմիր խաչին, որպեսզի հասկանանք՝ արդյոք իր առողջությանը վնաս չէ՞ փակ ռեժիմում, փակ գոտիում գտնվելը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը:
Մայիսի 3-4-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Ինչո՞ւ են կուսակցությունները հրաժարվում իշխանությունից: Դա պատասխանատվությունից խուսափելու արտահայտությո՞ւն է, թե՞ առաջիկայում նոր իրադարձությունների սպասումով պայմանավորված՝ քաղաքական դաշտում դիրքավորվելու մարտավարություն: Այս հարցերի մասին է մեր զրույցն արդեն իրեն ընդդիմադիր հռչակած «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ:
Որքանո՞վ են անհրաժեշտ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ երկխոսությունները, արժե՞ սահմանում հաճախակի դարձած միջադեպերից հետո նորից երկխոսել եւ որքանո՞վ են արդյունավետ այդ շփումները։
Պոդոլսկում տեղի ունեցած վթարի գործով մեղադրյալ Հրաչյա Հարությունյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 13-ին: Այս մասին հայտնում է vm.ru կայքը:
Հաշվի առնելով երեխաների խնամքի և պաշտպանության աշխատանքներում արձանագրված թերությունները, կոլեկտիվում ստեղծված անառողջ մթնոլորտը, պաշտոնական պարտականությունների ոչ պատշաճ իրականացումը` «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Գայանե Մարգարյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանի հրամանով ազատվել է աշխատանքից:
Պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը հայտարարել է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը միջամտում է Ադրբեջանի գործերին և հովանավորում է իր վճարովի գործակալներին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` խիստ նկատողություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
«Բանդայի» գործով ամբաստանյալ Քյարամ Ամոյանը գտնվում է նյարդային խիստ լարված վիճակում: Նման եզրահանգման է եկել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի՝ նրան բուժող բժիշկը:
Մշակույթը չի ճանաչում սահմաններ» ANS-ի ղեկավարության այս տրամաբանությունը ճիշտ չէ:
Մայիսի 2-ին, ժամը 16.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 183 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին այսօր Վարշավայում տեղի ունեցած «ԵՄ-ՌԴ-Ուկրաինա» եռակողմ անարդյունավետ հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Նախագահականի դիմաց նստացույց իրականացնող Խուդոյանները պնդում են, որ պետական կառույցները կեղծում են իրենց սեփականության վերաբերյալ փաստաթղթերը, տիկին Մարիետան հակադարձում է. «Ես ոչ մի տեղ այդ թղթերի ետևից չեմ գնացել, թղթերը օրինական են, կեղծիք չկա: Նա ստում է, որովհետև փոքրուց եղել ա ոչ լիարժեք անձնավորություն, 3 անգամ դատվել է խուլիգանության համար»: