Վարչապետը շրջել է պատկերասրահի ցուցասրահներով, ծանոթացել տարբեր արվեստագետների ստեղծագործություններին և անհատական աշխատանքներին:
Մայիսի 16-ին, ժամը 23.00-ին, «Բիուայդի» մակնիշի տաքսի ավտոմեքենան Երևանի Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1985 թ. ծնված Ռուբեն Վ.-ի
«Թանգարանները միավորում են մեզ» խորագրի ներքո անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման ընթացքում մինչև կեսգիշեր հարյուրավոր երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի կհյուրընկալի նաև Երևան քաղաքի պատմության թանգարանը։
Համացանցում հայտնվել է FIFA 2014-ի աշխարհի առաջնության հիմնի ՝ We Are One (Ole Ola) երգի տեսահոլովակը։ Երգը կատարում են Ջեննիֆեր Լոպեսը, Պիտբուլը և Կալուդիա Լեյտեն։
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը գնացել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ այցելելու Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցներից վիրավորված անձանց:
Ռեստորանի մոտ ծագած վեճը հանգուցալուծվել էր գարեջրի շշի հարվածով:
3 տարի և 6 ամիս ազատազրկման դատապարտված դերասանուհի Անժելա Սարգսյանի տղամարդու՝ Կարեն Արայանի գործը Եվրոդատարնում ընթացք է ստացել:
Ժամը 21.31-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացվել է տեղեկատվություն, համաձայն որի աղետի գոտուց տարահանվել են ՀՀ 7 քաղաքացիներ:
Մայիսի 16-ին, ժամը 18.30-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 5/10 շենքի մոտ բախվել է «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Սամանդ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Շենքը վթարային է, ապրել հնարավոր չէ: Բնակարանների պատերն ու միջնորմերն իրարից անջատվել են, կտուրն էլ կաթում է,-դժգոհում են Ղանդիլյան փողոցի 23 շենքի բնակիչները:
Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը հերքում է շրջանառվող լուրերը, թե այսօր Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցների մասնակիցներից մեկը նրա փեսան էր՝ նախագահի աշխատակազմի աշխատակից Գառնիկ Առաքելյանը:
Մեր ինչի՞ն է պետք հենց այս պահին փչացնել մեր հարաբերությունները լեհերի հետ` իմանալով, թե լեհերն ինչքան բացասական են վերաբերվում Միկոյանի կերպարին՝ կապված Կատինի սպայական կազմի ոչնչացման հրամանի հետ, որի ստորագրողն է եղել: Ուրիշ խնդիր մենք չունե՞նք, այս պահին հայ-լեհական հարաբերությունը փչացնելու խիստ կարի՞ք կար: Չգիտեմ՝ ինչո՞ւ են ուզում դնել:
Գեղարոտ գետի գույնի փոփոխությունը բնապահպանական խնդիր է, այլ ոչ թե երկրաշարժի նշան: Այս եզրակացությանն են եկել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության մասնագետները` ուսումնասիրելով գետի քիմիական կազմի փոփոխության պատճառները:
Մայիսի 15-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 15 հասցեից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Մամիկոն Ս.-ին:
«Հաճախ տնային պայմաններում չեն կարողանում կազմակերպել հաշմանդամ անձի խնամքը: Օրինակ` կարող է ընտանիքում բոլորն աշխատում են, իսկ ինքը` հաշմանդամը, խնամքի կարիք ունի, այս նպատակով դիմում են տուն-ինտերնատ»:
Մայիսի 16-ին, ժամը 01.45-ին, մի քաղաքացուց ոստիկանության Բազումի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի տներից մեկում գողեր կան:
Քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում թիվ համալսարանական կլինիկայի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանն ասաց, որ Վերնիսաժի մերձակայքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով իրենց մոտ տեղափոխված տուժածներից 3-ի վիրահատությունը շարունակվում է նորմալ հունով: Ավելի վաղ Կ. Սահակյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ տուժածներից Նորայր Հարությունյանի և Մնացական Սուքիասյանի վիրահատությունը նորմալ է ընթացել, նրանց վիճակը բավարար է: Հիշեցնենք, […]
«Վերնիսաժի» մոտ այսօր՝ մայիսի 17-ին, հնչած կրակոցներից վիրավորվել է ոչ թե 5 քաղաքացի, այլ 6: Վեցերորդ վիրավորը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի՝ «Յուվեցի Կարոյի» փեսան է, իսկ «Պրոգրեստեխ Արմենիա» ընկերության ստորգետնյա ավտոկայանում զմռսած մեքենան պատկանում է նրա կնոջը՝ Կարո Կարապետյանի հարսին:
Մինչ այս Լոքյանը զբաղեցնում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնը:
Փաստաբանը նշել է, որ գործերից մեկով տուժել են հողի 13 սեփականատերեր՝ 3 ընտանիք, որոնց սեփական հողատարածքը պետական կարիքների համար վերցվել է՝ նրանցից «ՏաԹևեր» ճոպանուղու շրջակայքում հյուրանոց կառուցելու համար և վերցվել է չնչին գնով՝ հողի մի քառակուսի մետրը հաշվվել է 80 դրամ՝ «մի ձվի գին»:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կարողությունը գնահատվում է 1,95-ից մինչև 7,15 միլիոն դոլար, որոնցից 1-ից մինչև 5 միլիոն դոլար պահվում է պետական պարտատոմսերի տեսքով:
Մայիսի 17-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ ՀՖՖ 12-րդ տարեկան ժողովը:
Մայիսի 18-22-ին շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-22-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավային 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 18-20-ին կնվազի 2-4 աստիճանով:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շատ արագ է զարգանում: Վերջին 10 տարիների ընթացքում շատ լուրջ ծախսեր են կատարվել ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ:
Երեխաների ծնողները մահացել են մեկ տարվա ընթացքում՝ ծանր ու անբուժելի հիվանդությունից: Երեխաներից մեծը 15 տարեկան է, փոքրը՝ 6: Նրանց ապրուստի միակ միջոցը պապի թոշակն է և սոցիալական նպաստը:
Փետրվարի 28-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 18.25-ին մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել 1994 թ. ծնված Տարոն Շ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է տանը` աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:
Մայիսի 16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի միջով անցնող Շահվարդ գետում սատկած ձկներ են նկատվել:
Այսօր Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով տուժածներից 2-ի՝ 30-ամյա Նորայր Հարությունյանի և 72-ամյա Մնացական Սուքիասյանի, վիրահատությունն ավարտվել է և նրանց տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Այս մասին 168.am-ին ասաց թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը: Մյուս երեք վիրավորներին դեռ վիրահատության փուլում են:
1in.am-ը գրում է. «Ակամա հայտնվելով «Դպրոցական սկանդալի» կիզակետում և գրեթե երկու շաբաթ շարունակ դառնալով լրատվամիջոցների կողմից անխնա կերպով շահարկված ու պիտակավորված անուն, ինչի պատճառով իմ պատիվն ու մանկավարժի կոչումը վարկաբեկվեց Հայաստանով մեկ, դիտարկումներս ու եզրակացություններս արեցի՝ լրատվականների պատրաստած նյութերը դիտելուց հետո: Փաստորեն, մեր երկրում կա մի նախարարություն, մի քաղաք, մի դպրոց, մի տնօրեն և ուսուցչական […]