Բաժիններ՝

«Արջանոց» ռեստորանային համալիրից հերքում են, թե փողոցում շրջող արջը իրենց է պատկանում. tert.am

1970թ-ից հետո, երբ Երևանի գազանանոցից փախել էր Վովա փիղը և շրջել մայրաքաղաքի փողոցներով, երեկ գրանցվել է երկրորդ նմանատիպը դեպքը: Հալաբյան փողոցում երեկ հայտնաբերված արջի մասին դեռևս նոր տեղեկատվություն չկա՝ որտեղից է փախել կամ ում է պատկանում:

Իսկ այսօր արդեն լուրեր են տարածվել, թե հայտնաբերված արջը փախել է Հրազդան ձորում գործող «Արջանոց» ռեստորանային համալիրից, ինչը սակայն Tert.am-ի հետ զրույցում սեփականատերը հերքեց և բոլորին հրավիրեց տեսնելու իրենց արջերին և համոզվելու նրանք անվտանգ վայրում են:

Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց սեփականատեր Նազիկը, իրենք ունեն երկու մեծ արջ՝ հայր և մայր և երկու ձագեր, որոնք բոլորն էլ տեղում են և կուշտ:

«Եթե գաք մեզ մոտ ու տեսնեք մեր արջերին, կհամոզվեք, որ նրանք չէին կարող փախչել, դա երևի ինչ-որ մեկը կորցրել է կամ վայրի արջ է»,-ասաց նա:

 

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս