Արարք, որ համազոր է դավաճանության:
yerkir.am –ի փոխանցմամբ` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, խոսելով երեկ ՀԱԿ և ԲՀԿ առաջնորդների հանդիպման մասին, նշել է , որ լրագրողները պետք է բավարարվեն այն տեղեկատվությամբ, որը եղել է պաշտոնական հաղորդագրության մեջ: «Ավելացնելու ոչինչ չունեմ: Դա որոշում կայացնելու հանդիպում չէր, դա ուղղակի մտքերի փոխանակության, իրավիճակի վերլուծության հանդիպում էր»,- ասել է Ստեփան Մարգարյանը: Նա նշել […]
Ոչ մի քաղաքական ուժի և քաղաքական գործչի կողմից չի հնչել Հայաստանի արտաքին հարաբերությունները խորացնել Մերձավոր Արևելքի, Ասիայի պետությունների հետ՝ չհասկանալով, որ այսօր տնտեսական մեծ հզորություն ունեցող այդ երկրների հետ ձեռնտու կլինի երկկողմ հարաբերությունների ձևավորումը:
Մայիսի 20-ին, ժամը 19.30-ին, 1982 թ. ծնված Ռուզան Ա.-ն ահազանգել է ոստիկանության Արաբկիրի բաժին և խնդրել, որ ոստիկանության ծառայող մեկնի իրենց տուն:
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը դառնալու է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, և արդեն գործող դեսպանին՝ Թաթուլ Մարգարյանին, ԱԳ փոխնախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկություն է արվել, սակայն նա հրաժարվել է եւ շուտով կնշանակվի Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Ամերիկյան Forbes հանդեսը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներառել է «Պետք է հիշել» խորագրի տակ ներկայացված աշխարհի 9 հիշատակի թանգարանների ցանկում, որտեղ պետք է լինի յուրաքանչյուր ոք։
Հասմիկ Սևոյանի աբստրակտնկարների ներդաշնակ գույները տասնօրյա ցուցահանդեսի ընթացքումՀայաստանի Նկարիչների միության ցուցասրահը պարուրել էին նոր շնչով: Մայիսի 7-16-ն ընկած ժամանակահատվածում աբստրակտ արվեստի սիրահարները մեծ ցուցասրահում հնարավորություն ունեին վայելելու նկարչուհի Հասմիկ Սևոյանի վերջին երկու տարիներին ստեղծած յուրօրինակ նկարները:
Փառաբանելով ստալինյան վարչակարգում կարևոր դերակատարում ստանձնած գործչին՝ իսկ այդ նպատակին է ծառայելու տվյալ արձանի տեղադրումը, Հայաստանի Հանրապետությունը կարող է խայտառակվել տարբեր միջազգային ատյաններում։
Ես նույնիսկ մղձավանջային երազում չէի կարող պատկերացնել, որ անկախ Հայաստանում կարող է՝ այդպիսի հարց քննարկվի, էլ չեմ ասում՝ որոշում կայացվի:
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ՀՀ Կենտորնական բանկի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր փորձառությունն ու գիտելիքները այսուհետ ևս կծառայեն Հայաստանի ֆինանսական ռեսուրսների ամրապնդմանն ու հարստացմանը և այդ ոլորտում կգրանցվեն նոր ձեռքբերումներ: Արժանիորեն եմ գնահատում Ձեր ներդրումը Արցախի բանկային համակարգի զարգացման գործում, ինչի շնորհիվ է նաև, որ ԼՂՀ տնտեսությունը շարունակում է առաջ ընթանալ` չնայած տարբեր դժվարություններին:
«Ես այս պահին խոսում եմ այն ապացույցների մասին, որոնք ներկայացվեցին դատարան՝ հիմնավոր կասկածը հիմնավորելու համար: Այդ ապացույցներով ակնհայտ է, որ նշված մեղադրանքների մասին բացարձակապես խոսք չի կարող գնալ: Այստեղ սպանության մասին որևէ նշույլ, որևէ ապացույց չկա»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ առայժմ չի հայտնի՝ Գոռ Առաքելյանն ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը, թե՞ ոչ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մայիսի 12-ին արձակել է իր ամենամեծ դատավճիռը, որ երբևէ կայացրել է որևէ երկրի դեմ` պարտավորեցնելով Թուրքիային վճարել 123 միլիոն դոլար վնասի փոխհատուցում անհետ կորած կիպրացի հույների հարազատներին և Հյուսիսային Կիպրոսի հունական անկլավի բնակիչներին:
Այս տարի Երևանի քաղաքապետարանի ենթակայության 159 հիմնական դպրոցների 9-րդ դասարանների շրջանավարտները 6868-ն են, ևս 441 շրջանավարտ ավարտում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության 11 միջնակարգ դպրոցների, 2 կրթահամալիրներ և 2 հատուկ դպրոցների 12-րդ դասարանները։
Հունան Պողոսյանը տարածքային բաժինների ղեկավարներից պահանջեց անհանդուրժող լինել հանցավոր հակումներ ունեցողների, սեփական անձը օրենքից վեր դասելու ցանկացած փորձի, ինչպես և ոստիկանին անհարիր պահվածքի դրսևորումների նկատմամբ:
Սամվել Հարությունյանը ավելացրեց նաեւ, որ մինչեւ Սուրիկ Խաչատրյանը չհայտնվի բանտում, միամտություն կլինի մտածել, որ Գորիսում արդար ընտրություններ կլինեն. «Մայիսի 8-ին նույնպես չի լինելու։ Լիսկայի տխրահռչակ իշխանությունը շարունակելու է մնալ Սյունիքում»։
Հունիսի 8-ին կայանալիք Գորիսի քաղաքապետի ընտրություններում թեկնածու առաջադրված Տիգրան Կարապետյանը ինչպես արդեն հրապարակել էինք, ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել: Ավելի վաղ իր թեկնածությունը հանել էր նաեւ Արա Բուդաղյանը՝ հայտարարելով, որ սատարում է Տիգրան Կարապետյանին: Տիգրան Կարապետյանն ինքնաբացարկ հայտնելու որոշումը մեկնաբանել էր այսպես. «Նման որոշում կայացրել եմ բավականին երկար ծանր ու թեթև անելուց հետո: Ստեղծված իրավիճակում սա այն քայլն էր, որից խուսափելն անհնարին էր: Կարծում եմ, որ ինձ ճանաչողներն ու իմ համախոհները կհասկանան ինձ ու զերծ կմնան տարբեր գնահատականներից ու որակումներից»:
Մայիսի 22-26-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը ցավ է ապրում, որ Հայաստանում եվրոպական արժեքների մասին ոչ բոլորը ստույգ տեղեկություն ունեն։ Նա փաստերով ներկայացրեց, թե ինչ է արել ԵՄ-ն իր երկրի՝ Լիտվայի զարգացման համար։ Դեսպանը մտահոգիչ է համարում, որ հայաստանյան որոշ լրատվամիջոցներ եվրոպական արժեքների մասին դատողություններ արեցին՝ շահարկելով եվրատեսիլում Ավստրիայի հաղթանակը։
Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրվող Գոռ Առաքելյանի կալանքի միջնորդությունը:
Մայիսի 20-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Վերին Արտաշատ գյուղից, վրաերթ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վահան Դ.-ին:
Այդ նպատակով մենք ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ ենք անում ակտիվացնել ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Մայիսի 20-ին, ժամը 15.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի փակ վնասվածք, ձախ գոտկատեղի փափուկ հյուսվածքների վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1995 թ. ծնված Գայանե Ղ.-ն, որը հայտարարել է, որ վնասվածքները ստացել է «Արցախ» պուրակում վայր ընկնելու հետևանքով:
Այցի մանրամասներն այսօր Բրյուսելում քննարկել են Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին ու Բառոզուն:
Ծաղկաձորում ուսումնամարզական hավաքի ընթացքում Լևոն Ջուլֆալակյանը երեկ զարկերակային ճնշման տատանում և գլխապտույտ է ունեցել, իսկ այսօր առավոտյան տեղափոխվել է մայրաքաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով՝ Արդարադատության առաջին դասի խորհրդական Գարիկ Սերյոժայի Հայրապետյանը նշանակվել է Սևանի կայազորի զինվորական դատախազ:
54 մարդ ստացել է ցմահ ազատազրկում:
Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (առևտրային կաշառք) 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, անձի օգտին դրական եզրակացություն կայացնելու համար 500 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով, սույն թվականի մայիս 20-ին ձերբակալվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ՃՏՊ հանգամանքների տրանսպորտային հետքաբանական և տրանսպորտային միջոցների փորձաքննությունների բաժնի պետ Ցոլակ Գևորգյանը: