Նախկինում դատվածը` նույն ճանապարհով:
Հաղորդվում է, որ օդանավերն ու ուղղաթիռները հարվածներ են հասցրել զինյալներին, ովքեր փորձում են վերադարձնել օդանավակայանի նկատմամբ վերահսկողությունը:
Խորհրդարանական քառյակը 10 օր առաջ նիստ էր գումարել և որոշել, որ պետք է համատեղ հանրահավաք կազմակերպել: Որոշել էին նաև, որ մեկշաբաթյա ժամկետում կհստակեցնեն հանրահավաքի անցկացման կոնկրետ օրը և հանրահավաքում քննարկվելիք հարցերի օրակարգը:
Մայիսի 25-ին, ժամը 13.45-ին, «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջան ճանապարհի 99-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի ծառին
Նա այդ տեղեկություններն իրականությանը մոտ չհամարեց՝ նշելով.«Էդ տեղեկությունները հավաստի չեն, իրականությանը չեն համապատասխանում, նման բան չկա, ոստիկանապետն իր տեղն աշխատում է»:
«Սուրիկ Խաչատրյանի գերդաստանի արական սեռի բոլոր ներկայացուցիչները փորձում են ամեն կերպ հավատարիմ մնալ լիսկայական արյունարբու բնազդին և ցույց տալ, որ այդ առումով իրենց մարզավիճակը շարունակում է պահպանվել: Այնպես որ՝ երեկ երկոյան կատարվածը դրա հերթական դրսևորումներից մեկն է»,-Tert.am-ի հետ զրույցում ասել է նա:
Բելառուսը նախ հայտարարեց, որ արտոնություններ ոչ ոք չպետք է ունենա, իհարկե, ոչ միայն Հայաստանի արտոնությունների մասին էր խոսքը, այլ նաև Ղազախստանի և Ռուսաստանի: Բելառուսը նաև ասել էր, որ՝ պետք է օգուտ տա միությանը և ոչ թե մտնի ձևական: Դա Ղարաբաղի և Հայաստանի մաքսակետերի և Ղարաբաղի հարցի լուծվածության խնդրին էր վերաբերվում: Այս կապակցությամբ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ որքան էլ Ղարաբաղը չի դիմել Մաքսային միությանը անդամակցելու համար, Հայաստանն է դիմել, իսկ Հայաստանը և Ղարաբաղը իրենք պետք է դիտեն որպես մեկ միասնական տնտեսական գոտի:
ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Ուկրաինայի ընտրված նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Օրերս ոստիկանության Չարենցավանի բաժնում 1983 թ. ծնված Ելենա Ա.-ից հաղորդում է ստացվել, որ տանը դիտելով ոստիկանության տեսանյութը` ճանաչել է Հրազդան քաղաքի գեղեցկության սրահներից գողություններ կատարած Լիռա Այվազյանին:
Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2003թ., հանդիսանալով նկարիչների միության անդամ և զբաղվելով գեղանկարչությամբ, 2010թ. նախնական համաձայնության է եկել իր կնոջ հետ՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու, այն է՝ գեղանկարչության բնագավառում իր մասագիտական գտելիքների օգտագործմամբ դեռևս 2005-2006թթ. ընթացքում ձեռք բերված անհայտ նկարիչների՝ առանց հեղինակային տվյալների և ստորագրությունների նկարների դիմերեսներին և դարձերեսներին կեղծելով նշել հայտնի նկարիչների ստորագրություններ և հեղինակային տվյալներ, դրանք բարձր արժեքով վաճառել՝ որպես ճանաչված նկարիչների աշխատանքներ։
Սերժ Սարգսյանը ոչ մի նոր բան չի ասել: Լավագույն ցանկություններ որ ներկայացնեք որևէ մեկին, չի կարող չհամաձայնել: Նոր բան չի ասվել ու առաջին անգամ չէ, որ այս ամեն ինչը մենք լսել ենք:
Մայիսի 25-ին, ժամը 19.00-ին, թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսի վարորդի կողմից երթևեկությունը վերսկսելու ժամանակ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 60/2 հասցեի դիմաց տրոլեյբուս բարձրացող 61-ամյա ուղևորուհին վայր է ընկել երթևեկելի մաս և ստացել վնասվածքներ:
Այսօր՝ մայիսի 26-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 413.5 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարի փոխարժեքը չի փոխվել։
Նոր հանցադրվագներ՝ նախկին քննիչի գործունեությունից:
30-ամյա Լիլիթն ու 23 –ամյա Աննան ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար դատապարտվել են 5 տարվա ազատազրկման, իսկ պատիժը կրում են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։ Ազատությունից զրկված աղջիկները խոստովանում են, որ բանտարկության ամենադժվար պահն ընտանիքից հեռու գտնվելն է։
Մայիսի 25-ին, ժամը 15.20-ին ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքից Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Բյուրեղավանի մի բնակիչ և հայտնել, որ իր բնակարանում հրդեհ է բռնկվել և տան իրերն այրվել են:
«Հովիկ Աբրահամյանն, ի տարբերություն իր նախորդի, այո՛, տարբեր մարդկանց, հակառակ կուսակցությունների՝ ոչ ՀՀԿ-ական պատգամավորների հետ աշխատելու ձև ունի: Ինքը կարողանում է բոլորի հետ լեզու գտնել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգութուն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը` խոսելով Հովիկ Աբրահամյանի՝ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ հնչեցրած հայտարարության մասին, թե ինքը կարողանում է ընդդիմության հետ համագործակցության եզրեր գտնել, ինչն իրեն հաջողվել է անել ԱԺ-ում:
Անցած շաբաթ՝ մայիսի 19-ից 23-ը կայացած ՀՀ Ազգային ժողովի քառօրյա նիստը առանձնացավ որոշ պատգամավորների ակնհայտ ագրեսիվությամբ ու անպարկեշտ վերաբերմունքով լրագրողների նկատմամբ։ Այսպես՝ մայիսի 19-ին, երբ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը փորձեց իմանալ ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանի կարծիքը` օրեր առաջ Երեւանի «Վերնիսաժ»-ի մոտ տեղի ունեցած հրաձգության մասին, վերջինս պատասխանելիս լրագրողներին ասաց. «Դուք բոլորդ անբարոյականներ եք»։
Մայիսի 27-30-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին ամենուրեք, 31-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Վերահսկողությամբ ընդգրվել էր 2013 թվականը։ Ընդհանուր առմամբ, ըստ ՎՊ մասնագետների, պետական միջոցներն օգտագործվել են օրենսդրությանը համապատասխան, բայց որոշ ծրագրերում հայտնաբերվել են խախտումներ ու թերություններ։
Բանակցություններ են սկսվել կոալիցիոն կառավարություն ձևավորելու ուղղությամբ:
«Տեխնիկական փոքր խնդիր է եղել, և ինքնաթիռը հետ վերադարձվեց»,- ասաց նա:
2013 թ. զեկույցը, որը ներկայացնում է 2013 թ-ի գարնանային և ձմեռային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների պաշտպանության արդյունքում բացահայտված խնդիրները, զինված ուժերից վաղաժամկետ ազատվող սպաների իրավական աջակցության ընթացքում բացահայտված խնդիրները, մահացության դեպքերի նկարագրությունը և համեմատական վիճակագրությունը 2010-2013 թթ. ժամանակահատվածում, զինված ուժերում մահացության դեպքերով քրեական գործերի նախաքննության և դատաքննության ընթացքում բացահայտված խնդիրները, ինչպես նաեւ զինվորական ծառայության և զորակոչի վերաբերյալ օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները և նրանցով պայմանավորված խնդիրները:
«Մեր ուշադրության կենտրոնում լիազորությունների ապակենտրոնացումն է, տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների մեծացումը, մասնակցայնության ու թափանցիկության սկզբունքների արդյունավետ կիրարկումն ու վերջին հաշվով, մատուցվող ծառայությունների ծավալի ու որակի ընդարձակումը։ Այս թիրախներին հասնելու եւ ՏԻ համակարգի զարգացումն ապահովող արդիական ու կարեւոր խնդիր է համայնքների խոշորացումը: Այս աշխատանքներում մենք համագործակցում ենք Եվրամիության, Եվրոպայի խորհրդի համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաեւ շատ այլ միջազգային ու եվրոպական պետությունների ազգային կառույցների հետ»:
Այս մասին նշված է ԵՄ-ի Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի ո Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի տարածած համատեղ հայտարարությունում:
Մայիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 183 տրանսպորտային միջոց:
Ռուսաստանի իշխանությունները չեն ակնկալում, որ պոտենցիալ գործարքը կհարուցի Հայաստանի բացասական արձագանքը:
«Սերժ Սարգսյանը կա´մ իսկապես չգիտի` ինչ է տեղի ունենում, կա´մ չտեսնելու է տալիս, կա´մ ուղղակի չգիտի` ինչ անի, դրա համար էլ չտեսնելու է տալիս: Դրանցից ոչ մեկն արդարացում չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿԿ) փոխնախագահ, ԱԺ «ՀԱԿ» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` անդրադառնալով Հանրապետական կուսակցության 15-րդ համագումարում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին:
Մայիսի 26-ին, ժամը 16.44-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 15.50-ից մինչև ժամը 16.05-ը Արագածոտնի մարզի Արտենի գյուղում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են 500-600 հա պտղատու ծառեր, խաղողի այգիներ, հացահատիկի և առվույտի ցանքատարածքներ:
2014թ. հունվարի 1-ից Հայաստանի քաղաքացիների համար ուժի մեջ է մտել վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը Եվրամիության հետ: