Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմներից հետո նոր հրթիռային համակարգերի մշակման մասին

Իրանի զինված ուժերը վերահսկում են իրավիճակը մարտադաշտում և որոշում մարտական գործողությունների ընթացքը, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Սեյեդ Մաջիդ Մուսավին, փոխանցել է Mehr-ը։

Շաբաթ օրը ելույթ ունենալով նոր հրթիռային համալիրի բացման արարողությանը՝ Մուսավին ընդգծել է, որ ԻՀՊԿ օդատիեզերական ուժերը լիովին պատրաստ են իրենց գործունեության բոլոր ուղղություններով կատարել Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիի հրամանները։

Գեներալի խոսքով՝ ստորաբաժանման հնարավորությունները զգալիորեն աճել են երկու՝ 12-օրյա և 40-օրյա պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում։ Նա նշել է, որ այդ ընթացքում մշակվել են նոր, արդյունավետ և հզոր համակարգեր։

Մուսավին հայտարարել է, որ Իրանը չի վարանի ռազմական ուժ ցուցադրելիս կամ սպառնալիքները հետ մղելիս։

Հրթիռային համալիրի բացումը ներկայացվել է որպես Իրանի օդային տարածքի խախտումներին և տարածաշրջանում ամերիկյան անօդաչու թռչող սարքերի ակտիվությանը հակազդելու ջանքերի մաս։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30