Բաժիններ՝

Ոստիկանության Վարդենիսի բաժնի նախկին պետը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման. pastinfo.am

Ոստիկանության Վարդենիսի բաժնի նախկին պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մելիքյանին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ և դատապարտել 1 տարվա ազատազրկման: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Հիշեցնենք՝ Մելիքյանն աշխատանքից ազատվել էր անցյալ տարի նոյեմբերին և կալանավորվել 2014թ. փետրվարին` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում:

Գործի քննությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ Մանվել Սահակյանը 2013 թվականի նոյեմբերի 19-ին դիմել է ոստիկանության Վարդենիսի բաժին և բանավոր հայտնել, որ այդ գիշեր անհայտ անձը կրակել է իր տան վրա, հրազենի գնդակը, կոտրելով ապակին, մտել է ներս և մխրճվել ննջարանի պատի մեջ:

Բաժնի աշխատակիցներն այդ մասին զեկուցել են բաժնի պետ Կարեն Մելիքյանին, ով հանձնարարել է առանց Մանվել Սահակյանից հաղորդում ընդունելու մեկնել դեպքի վայր, ճշտել մանրամասները և զեկուցել իրեն:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս