ՆԱՏՕ-ն կարող է զորքեր տեղակայել հետխորհրդային տիրույթում. The Sunday Times

The Sunday Times-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն կարող է զորքեր տեղակայել հետխորհրդային տիրույթում: ՆԱՏՕ-ի երկրները մշակում են հետխորհրդային երկրներում զորքեր տեղակայելու պլաններ, ինչը վերջ կդնի «Սառը պատերազմից» հետո Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի կնքած համաձայնագրին:

ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների պաշտպանության նախարարները հաջորդ շաբաթ այդ պլանները քննարկելու են Բրյուսելում իրենց հանդիպման ժամանակ: Հանդիպման գլխավոր նպատակը սեպտեմբերին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի անցկացման ծրագրի պատրաստումն է:

1997 թվականին ՆԱՏՕ-ն ու Ռուսաստանը ստորագրել են այսպես կոչված «Փոխադարձ հարաբերությունների, համագործակցության ու անվտանգության մասին հիմնարար ակտը», որի շրջանակներում նրանք համաձայնության են եկել, որ արևմտյան երկրները զգալի ռազմական ուժեր չեն տեղակայելու Էլբայից դեպի արևելք:

ՆԱՏՕ-ում առկա աղբյուրները հայտնել են, որ կողմերն իսկապես պահպանել են այդ համաձայնագիրը, սակայն ամեն ինչ փոխվել է Ղրիմը Ռուսաստանին բռնակցելուց հետո: ՆԱՏՕ-ի նոր պլանի մասին լուրն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Չինաստանին բնական գազ վաճառելու մասին համաձայնագիրը:

Տեսանյութեր

Լրահոս