Հիմա հարց` ի՞նչ ա պատասխանել Ալիևը ախպե՛ր ջան, ասել ա` «հա», ասել ա` «չէ», ասել ա` «օրը գա` բարին էլ հետը». Միքայել Նահապետյան
Հասարակական գործիչ Միքայել Նահապետյանը գրում է. «Փաշինյանը ընդդիմության հետ պայմանավորվեց, որ կգնա-կբանակցի արդյո՞ք հռչակագիրը հանելը Ալիևի վերջին նախապայմանն է թե՞ նոր նախապայմաններ են լինելու։ Այդ պայմանավորվածությունից հետո կայացել է Փաշինյան-Ալիև հանդիպում, բայց մենք ստացել ենք ոչ թե Ալիևի դիրքորոշումը, այլ Նիկոլ Փաշինյանի քաղաքական credibility-ի գրավով երաշխիք (սա մոտավորապես նույնն ա որ Պոչատ աղվեսը իր պոչով երդվի):
Հիմա հարց. ի՞նչ ա պատասխանել Ալիևը ախպե՛ր ջան։ Ասել ա «հա», ասել ա «չէ», ասել ա «օրը գա` բարին էլ հետը»։
Մարդն, առհասարակ, որ մի չըրթ հարգանք ա ունենում իր գործընկերների մոտ` էդ գործընկերները գտնում են ինչ-որ հարմար առիթ ասելու «մեզ մնացել է միայն մի խոչընդոտ, եթե այդ հարցը լուծվի մենք այլևս չստորագրելու պատճառ չենք ունենա»։
Հիմա եթե Ալիևը ծպտուն չի հանում` ուրեմն պատասխանը կամ էղել ա «ոչ», կամ էլ «դուք հլը գնացեք էդ հարցը լուծեք` հետո կերևա ինչ կանենք»»։

