Ինչպես հայտնի է՝ Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանը դիմում է ներկայացրել ԱԺ աշխատակազմ, հայտարարելով, որ առողջական խնդիրների պատճառով հրաժարվում է պատգամավորի մանդատից:
Մայիսի 4-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 1987 թ. ծնված Հենրիկ Ա.-ն:
Հայաստանում Ամերիակայի Առևտրի պալատը hայտնում է իր խորին մտահոգությունը «Հայաստանի Հանրապետությունում այլընտրանքային հարկային ստուգումների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Գիտակցելով, որ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է հարկային ստուգումների առկա ընթացակարգերի անկատարությունները շտկելու գաղափարով, այդուհանդերձ, կարծում ենք, որ առաջարկվող մոտեցումը հեռու է լավագույնը լինելուց:
Այսօր ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ԱՄՆ դեսպանությունը պաշտոնապես ներկայացրել է Apple-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսի կենսագրությունը պատմող «Սթիվ Ջոբս» գրքի հայերեն թարգմանությունը, որի հեղինակն է Ուոլթեր Այզեքսոնը: Այն տպագրել է «Անտարես» հրատարակչական ընկերությունը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը պարզաբանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի Ջեյմս Ուորլիքի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ելույթը:
Վաղը խորհրդարանում տեղի է ունենալու «ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող» ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստը, որը, ըստ պայմանավորվածության, ընթանում է փակ ռեժիմով:
Երգչուհի Լիլիթ Կարապետյանը նոր տեսահոլովակ է նկարահանել, երգը յոչվում է՝ «Ժամանակին»: Խոսքերի հեղինակն է Գրիգոր Կյոկչյանն է, երաժշտության հեղինակը` Էդգար Ալեքսանյանը:
Չեմ կասկածում, որ այսօր ձեզանից յուրաքանչյուրն ապրումներ է ունենալու, և այդ ապրումները՝ Հասմիկ Սևոյանի անձից և նրա կենսագրությունից: Ձեզնից յուրաքանչյուրն այսօր գիտի, թե այս տխուր աշխարհում ինչեր են կատարվում: Որ կողմը նայում ես՝ սպանդ է: Եվ բնական է, որ գալիս ես այս դահլիճները, մտածում ես, որ հեղինակը նույնպես այդ ինֆորմացիան ունի: Եվ մարդկանց առջև բացվում է բոլորովին այլ աշխարհ, որտեղ ավելի լույս կա, սեր կա, ոգևորություն կա և նման բաներ: Բայց մենք ունենք հիշողություն: Եվ այսօր մեր առջև, բառի բուն իմաստով, իր կերպարանքն ունեցող նկարչուհի է:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցություն իրականացնող պետական կառավարման լիազոր մարմին կճանաչվի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Այս որոշումը նախատեսվում է ընդունել ՀՀ կառավարության վաղվա՝ մայիսի 8-ի նիստում:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:
Մայիսի 6-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. Սամվել Գ.-ին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 9-ին Գյումրիի գլխավոր հրապարակում մեծ զորահանդես կանցկացվի ռուսական ռազմաբազայի զինվորականների ու զինտեխնիկայի մասնակցությամբ։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ զորահանդեսին մասնակցելու համար Գյումրի են ժամանանելու մի շարք ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին: Համաձայն հրամանագրի՝ մասամբ ներում է շնորհվել 10 դատապարտյալի:
«Սևանա լիճը չպետք է դիտարկել որպես ջրամբար, որի ջրի մակարդակը կարող ենք իջեցնել-բարձրացնել. այն բացառիկ էկոհամակարգ է, որի վրա ջրի մակարդակի յուրաքանչյուր տատանում վատ ազդեցություն է ունենում»,- Սևանա լճի ռազմավարական կարևորության մասին հիշեցրեց բնապահպանական փորձագետ Էրիկ Գրիգորյանը:
Մայիսի 6-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Մաշտոցի պողոտայի անցումի տակ զինամթերք է թողնում:
ՀՀ իշխանություններից պահանջում ենք կարգի հրավիրել Հայաստանում ՌԴ դեսպան Վոլինկինին, հասնել նրան, որ վերջինս կամ հեռացվի իր պաշտոնից, կամ պատշաճ կերպով ներողություն խնդրի Հայաստանի քաղաքացիներից:
Մայիսի 6-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում կյանքի 78-րդ տարում վախճանվել է նշանավոր օպերային երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, տենոր Վահան Միրաքյանը: Վահան Միրաքյանը ծնվել է 1936 թ. ապրիլի 27-ին, Երևանում: Դպրոցական տարիներին ընտանիքով տեղափոխվել է Կիրովական, որտեղ սովորել է թիվ 4 միջնակարգ դպրոցում: 1953 թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` պրոֆեսոր Թամարա Շահնազարյանի դասարան:
«Զոռբայությամբ ընտանիք չեն պահում, բանսարկությամբ ընտանիք չեն պահում, քծնելով ընտանիք չեն պահում, ընտանիք պահում են պատվախնդրությամբ՝ աշխատելով, ծառայելով, բանսարկու, խառնակիչ, մարտչող տգետ չլինելով»,- ասել է Վ. Գասպարյանը:
Գ. Խաչատրյանն ուրախալի է համարել այն փաստը, որ հարցմանը մասնակցած գործարարները, որպես հարկային համակարգի և օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ տեղեկավտության հիմնական աղբյուր, նշել են հարկային մարմինները, այդ թվում` պաշտոնական կայքը և նորաստեղծ սպասարկման կենտրոնները: Բարձր է գնահատվել նաև օրինապահ հարկ վճարողների նորաստեղծ ինստիտուտը, ինչպես նաև կայքի միջոցով առաջարկությունների քննարկման հնարավորությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ու էլեկտրոնային կառավարման համակարգերի զարգացման ուղղությամբ հարկային մարմնի իրականացրած բազմաթիվ այլ աշխատանքները:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ), Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) եւ Գերմանական զարգացման բանկի (KfW) հայաստանյան ներկայացուցիչներին: Վերջիններս ներկայացրեցին կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում իրականացված աշխատանքների ընթացքը:
Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը տվյալ պահին Վայոց Ձորի մարզի ամենամեծ ներդրումային նախագիծն է: Այս մասին լրագրողներին հայտնեց Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը՝ կարևորելով նաև հանքի շահագործման բնապահպանական չափանիշների պահպանումը:
Մայիսի 8-12-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Բագրատ Եսայանն առաջարկեց այդ քննարկմանը հրավիրել նաև «Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցչի, ով կարող է իրազեկել, թե որքան դաշնակցականներ են ռեպրեսիաների ենթարկվել Միկոյանի թեթև ձեռքով. «Մարդ, ով ստալինյան մարդակեր վարչակազմի օրոք եղել է առանցքային դեմքերից մեկը, մարդ, ով հատուկ նամակով դիմել է Կենտկոմ և Հայաստանում իրականացրել է ռեպրեսիաներ, քաղաքական, պետական, կուսակցական գործիչ չպետք է համարվի: Պետք է դատապարտվի նրա արարքը»:
Մայիսի 5-ին, ժամը 01.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ պարանոցի ձախ կեսի կտրած վերքով բուժօգնության է դիմել 1986 թ. ծնված Վրեժ Ս.-ն:
ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ, ոստիկանության 96-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ապրիլին հանրապետության դպրոցներում անցկացվեց ոստիկանին նվիրված շարադրության մրցույթ: Կրթության և գիտության նախարարության կողմից ընտրված ութ լավագույն շարադրությունները ներկայացվեցին ոստիկանություն, որտեղ մայիսի 7-ին տեղի ունեցավ մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Ողջունելով երեխաներին և հյուրերին՝ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը խոսքը փոխանցեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին:
«Չեմ կարծում, որ որևիցե հասարակական կազմակերպություն ի զորու է սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված և ժամանակի փորձությունն անցած, դաշնակցային հարաբերություններում»։
Կա սկզբունքների, ըմբռնումների ու փաստաթղթերի մի ամբողջություն, որն արդեն շրջանառվել է և ուրվագծում է համաձայնությունը. և ոչ ոք չի առաջարկել, որ մենք դրանք մի կողմ դնենք: Մարտահրավերն այն է, որ ճանապարհ գտնենք օգնելու կողմերին ձեռնարկել այդ վերջին, համարձակ քայլը մնացյալ տարաձայնությունները կամրջելու ու իրենց ժողովուրդներին ապահովելու խաղաղություն ու կայունություն, որին նրանք արժանի են:
Մի քանի օր անց ապրիլի 23-ի խորամանկ հայտարարության հրապարակումից հետո, որը մի քանիսին մոլորության մեջ էր գցել, թե իբր Թուրքիայի վարչապետ Էրդողանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, նա փոխեց իր դիրքորոշումը ամերիկյան հեռուստածրագրում, պնդելով, որ 1915 թվականի հայերի զանգվածային սպանությունը ցեղասպանություն չէր:
Նավախմբի 102-օրյա աֆրիկյան արշավը մեկնարկել էր այս տարվա մարտի 17-ին:
Քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործում ոչ մի փոփոխություն այս պահին չկա: