Թուրքիայում 6.7 մլն երեխա ապրում է աղքատության մեջ

Երեխաների իրավունքների համաշխարհային օրվա կապակցությամբ Թուրքիայի բժիշկների ասոցիացիան (TTB) հայտարարել է, որ երկրում շուրջ 6.7 մլն երեխա ապրում է աղքատության մեջ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ասոցիացիան ընդգծել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները։

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) տվյալներով՝ 1-17 տարեկան երեխաների 36.8%-ը գտնվում է աղքատության վտանգի տակ։

Երեխաների աշխատանքի խնդիրը ևս խորանում է․ Թուրքիայում 15-17 տարեկան աշխատողների թիվը 2021 թ. 520 000-ից 2025 թ. հասել է 882 000-ի։ TTB-ն ընդգծել է, որ աղքատությունը, բռնությունն ու աշխատանքային շահագործումը շարունակում են վտանգել երեխաների կյանքն ու ապագան Թուրքիայում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30