Բաժիններ՝

Հակաահաբեկչական գործողությունը կշարունակվի մինչև բոլոր զինյալների ոչնչացում. Յարեմ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեմը, ով կարգավորում է կառավարության ուժային բլոկը, կառավարության նիստում հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական գործողությունն իրականացվելու է ընդհուպ մինչև զինյալների ամբողջական ոչնչացում.

«Մենք կիրականացնենք այդ գործողությունները, մինչև որ Ուկրաինայի տարածքում չմնա գեթ մեկ ահաբեկիչ»: Յարեմը հիշեցրել է, որ մայիսի 25-ին՝ ընտրությունների ժամանակ, չի անցկացվել հակաահաբեկչական գործողություն, սակայն ներկայումս այն վերստին մեկնարկել է, ինչի արդյունքները տեսանելի են եղել երեկ:

Միևնույն ժամանակ Յարեմը դժվարացել է պատասխանել, թե որքան կտևի հակաահաբեկչական գործողությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս