Գոյություն չունի Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի ՀՀՊ-ի տեղակայման որևէ պլան. Զուրաբ Աբաշիձե
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ գոյություն չունի երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ՀՀՊ-ի տեղակայման որևէ պլան:
Աբաշիձեի խոսքերով՝ նման հարց չի դիտարկվում Վրաստանում: ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը սրանից առաջ հայտարարել էր, որ Մոսկվային մտահոգում են Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի կոչերը՝ կապված Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի ՀՀՊ տեղակայելու հետ:
Աբաշիձեն, սակայն, հերքել է Լուկաշևիչի հայտարարությունը, որ Վրաստանը, իբրև թե, սպասում է իր տարածքում ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի երկրների ՀՀՊ-ի տարրերի տեղակայմանը: Աբաշիձեն ընդգծել է, որ Մոսկվան պետք է լավ իրազեկված լինի, որ նման պլան գոյություն չունի և չի դիտարկվում: