Բաժիններ՝

Կալիֆորնիայում կալանավորվել են հայկական հանցախմբի անդամներ

The Los Angeles Times թերթի փոխանցմամբ՝ Կալիֆորնիայում անցկացված քառամյա հետաքննությունը մայիսի 23-ին ավարտվել է 12 մարդու կալանավորմամբ, ինչին մասնակցել է ավելի քան 100 սպա: Ակնկալվում էր, որ կալանքի տակ հայտնվածների թիվն ավելի կմեծանա հետագայում: Տվյալ անձինք մեղադրվում են ավտոմեքենաներ առևանգելու և ապահովագրության հետ կապված մեքենայություններ կատարելու մեջ:

Կալիֆորնիայի ապահովագրական դեպարտամենտը նման մեղադրանքներ է ներկայացրել Լոս Անջելեսի 17 և Ֆրեզնոյի 1 բնակչի նկատմամբ: Նրանք օգտագործել են կեղծ կրեդիտ քարտեր ու բանկային կեղծ հաշվեհամարներ՝ Լոս Անջելեսի 18 տարբեր ավատոսրահներից 21 թանկարժեք մեքենաներ գնելու համար՝ ներառյալ Mercedes, Audi, BMW և Lexus մակնիշի մեքենաներ:

Նրանք նախապես ապահովագրել են այդ մեքենաները, ապա միտումնավոր վթարի են ենթարկել դրանք՝ ապահովագրական խոշոր փոխհատուցումներ ստանալու համար: Ներկա դրությամբ կալանքի տակ է վերցված ավտոմեքենաների 12 ենթադրյալ հանցագործներ, որոնց թվում կան նաև ամուսիններ: Եվս երկուսը պատրաստվում են հանձնվել, իսկ 4-ը՝ գտնվում են հետախուզման մեջ:

Կալանավորվածների թվում են հայտնվել Շավարշ և Էդուարդ Գասպարյանները, Մինաս և Հարություն Գևորգրյանները, Վարդան Գրիգորյանը, Սերգեյ Պալյանը, Գայանե Սարգսյանը, Փիթեր Երկանյանը, Վարդուհի Թոփալյանը և այլք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս