Պորոշենկոն հայտարարել է, որ դեռ չի բանակցել Սաակաշվիլու հետ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքներով առաջատար, միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն դեռ չի առաջարկել դառնալ Ուկրաինայի նախագահի պաշատոնում իր խորհրդականը:

Միևնույն ժամանակ Պորոշենկոն չի բացառել, որ կունենա վրացի խորհրդական. «Ես դեռ նման բանակցություններ չեմ վարել Սաակաշվիլու հետ, սակայն մյուսների հարցով չեմ բացառում»:

Ներկա դրությամբ Պորոշենկոյի հնարավոր խորհրդականների թվում Սաակաշվիլիից բացի, շոշափվում են նաև Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Բենդուկիձեի ու Կիևում Վրաստանի նախկին դեսպան Գրիգոլ Կատամաձեի անունները:

Տեսանյութեր

Լրահոս