Օբաման հաստատել է, որ մասնակցելու է Սանկտ Պետերբուրգում կայանալիք G-20-ի գագաթաժողովին
NBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է, որ մասնակցելու է սեպտեմբերի 5-6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք G-20-ի գագաթաժողովին:
Դրա հետ մեկտեղ նա հստակություն չի մտցրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպում ունենալու հարցում: Օբաման ընդգծել է, որ հիասթափված Ռուսաստանի որոշումից՝ կապված Էդվարդ Սնոուդենի հետ, ինչը, սակայն, չի ազդի G-20-ի գագաթաժողովին մասնակցելու իր որոշման վրա:
Օբաման հավելել է, որ Ռուսաստանը երբեմն գործում է «Սառը պատերազմի» մեթոդներով: Նշվում է, որ Սնոուդենի ընտանիքի անդամները դիմել են Ռուսաստանի իշխանություններին՝ մուտքի վիզա տրամադրելու համար: