Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը Եմենում գտնվող բրիտանացիներին խորհուրդ է տվել անհապաղ լքել երկիրը
Sky News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը Եմենում գտնվող բրիտանացի քաղաքացիներին կտրականապես խորհուրդ է տվել անհապաղ լքել այդ երկիրը:
Տվյալ զգուշացումն արվել է Եմենում գտնվող բրիտանական դեսպանատունն անհապաղ տարհանելու և դրա բոլոր աշխատակիցներին հայրենիք վերադարձնելու մասին երեկ կայացված որոշումից հետո:
Դիվանագետների ու նրանց ընտանիքների անդամների տարհանումը կապված է Մերձավոր Արևելքում ահաբեկչական սպառնալիքի մասին ճշգրտված տեղեկատվության հետ:
Հիմքեր կան պնդելու, որ «Ալ-Քաիդան» հարված է պատրաստում հենց Եմենում:
Ներկայումս Եմենից իրենց քաղաքացիներին տարհանում են նաև արևմտյան մյուս երկրները: