ՄԱԿ-ի՝ քիմիական զենքի գծով փորձագետները Սիրիա կարող են մեկնել հաջորդ շաբաթ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ն ավարտում է վերջին նախապատրաստությունները՝ սկսելու համար հետաքննել Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին պնդումները:
ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում դիվանագետներն ակնկալում են, որ փորձագետների թիմը շվեդ պրոֆեսոր Օկե Սելստրյումի գլխավորությամբ Սիրիա կուղարկվի արդեն հաջորդ շաբաթ, հնարավոր է նաև ավելի շուտ:
Դեռ հայտնի չէ, թե արդյոք փորձագետների խումբը սահմանափակվելո՞ւ է միայն Հալեպի արվարձանում ապստամբների կողմից քիմիական զենքի կիրառման մասին տեղեկատվության հետաքննմամբ, թե՞ ոչ:
Հայտնի է, որ ՄԱԿ-ի փորձագետների խմբում ներառված են ՄԱԿ ԱԽ 5 մշտական երկրների (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան) ներկայացուցիչները: