Բաժիններ՝

Մանուկ Մկրտչյանի դոկտորականը հաստատվեց. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը ԺՊ նշանակվելու հաջորդ իսկ օրը հաստատել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի տեղակալ, Ֆլեշի Բարսեղի հովանավորյալ Մանուկ Մկրտչյանի դոկտորականը:

Հիշեցնենք, որ Մ. Մկրտչյանը դեռ անցած տարվա հոկտեմբերի 26-ին «Ուսուցման կազմակերպման կոլեկտիվ եղանակի իրականացման մեթոդաբանությունը, տեսությունը և պրակտիկան» թեմայով դոկտորական դիսերտացիա էր փորձել պաշտպանել, սակայն Արտյուշա Ղուկասյանը՝ ԲՈՀ-ի նախկին նախագահը, չէր հաստատում այն:

Հենց այս դոկտորականը չհաստատելն էլ ճակատագրական դարձավ Ղուկասյանի համար: Մկրտչյանի դոկտորականի հիմքում այն մանկավարժական մեթոդն է, ըստ որի, ուսուցիչն այլևս դպրոցում չպետք է դաս բացատրի, երեխաները պետք է իրար օգնեն ուսուցման պրոցեսում:

Այս դիսերտացիան բուռն դժգոհությունների տեղիք էր տվել մանկավարժական հանրության շրջանում, և պաշտպանությունը կասեցվել էր: Ղուկասյանի պաշտոնանկությունից հետո ԲՈՀ-ի նախագահի պաշտոնակատարի հապճեպ որոշումը հաստատեց, որ Ղուկասյանի ազատման հետ կապված խոսակցությունները հիմնավոր են: Արզումանյանն այս օրերին մեկնել է Բարսելոնա՝ «վաստակած» հանգստի, և նրա հետ խոսել չհաջողվեց»:

Ամբողջական հոդվածը՝ «Հրապարակի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս