Միջուկային նոր ռեակտորների կառուցումը շարունակվելու է. Հասան Ռոուհանի
Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ շարունակվելու է նոր ատոմային ռեակտորների ոլորտում Իրանի ու Ռուսաստանի միջև համագործակցությունը:
Ռոուհանին հավելել է, որ Իրանի հեռանկարային զարգացման ծրագրով նախատեսված է 24.000 մեգավատտ ընդհանուր հզորությամբ ատոմակայանների կառուցում. «Պետությունը պետք է ամեն գնով ձգտի տվյալ ծրագրի իրագործմանը:
Իրանը մեծ հաջողություններ է արձանագրել սեփական միջուկային ռեակտորների կառուցման ոլորտում: Նոր ատոմակայանների կառուցումը կարող ենք իրականացնել կա՛մ մենք ինքներս, կա՛մ էլ այլ երկրների օգնությամբ: Ներկայումս մենք դիտարկում ենք ռուսական կողմի արած առաջարկը»: