Բաժիններ՝

Գարշապար լիզողների համակարգը. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիս­կոպոս Մանուկյանը կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղղ­ված նամակում բարձրացնում է այն խնդիրները, որոնք հուզում են մեզ՝ հայաստանցիներիս, աշխար­հիկ թե հոգևորական:

Առիթը թերևս այնքան էլ էա­կան չէ. ոչ այս արքեպիսկոպոսը, ոչ էլ Ֆրանսիայի թեմի նախկին առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, որին պատրիարքը պաշտպանության տակ է առել, հաստատ սրբերի շարքին չեն դասվե­լու: Ճիշտ այնպես, ինչպես Ամենայն հայոց կաթողիկոսը:

Բայց սկզբունքորեն Երուսաղեմի պատրի­արքն իրավացի է, երբ նշում է, որ վախի և սպառ­նալիքի մթնոլորտում առողջ սերունդ չի կարող լինել, կտուժեն ժողովուրդն ու մայր եկեղեցին, մինչդեռ ավելի կարիք կա մաքրակրոն և զարգացած եկեղե­ցականների, բան գարշապար լիզողների:

Հատկապես այս Վեհափառի օրոք ստեղծվել է այնպիսի համակարգ, երբ հոգևորականի պաշտո­նական առաջընթացի միակ գրավականը վերադա­սին քծնելն է, երբ ցանկացած ինքնուրույն, ազատ մտածողություն պատժելի է, երբ ստորադասի մա­սին դրվատանքի խոսքերը ընկալվում են որպես վի­րավորանք վերադասի հասցեին:

Այդ ամենը, ինչ խոսք, նպաստել է հոգևոր մթնոլորտի գորշացմանը (կամ, եթե ուզում եք` գաղջացմանը) և մեր եկեղե­ցու վարկաբեկմանը: Հավանաբար, այստեղ որոշ դեր են խաղում կաթողիկոսի անձնական որոշ հատկանիշները, որոնց առկայության դեպքում շուրջբոլորը միջակություն տարածելը և անվերա­պահ հնազանդություն ու քծնանք պահանջելը բնա­կան է:

Բայց դրանք «երանգներ» են՝ խնդիրը անձնական չէ: Հակառակ դեպքում տարբեր մակարդակի պետական հիմնարկներում կամ կուսակցություններում վիճակը կտարբերվեր Մայր Աթոռից: Իսկ որ չի տարբերվում՝ դրա վառ դրսևորումն այն է, որ թե պետական համակարգում և թե կուսակցություններում հատուկ մարդկանց են պահում, որոնց պարտականությունն է «ուժգին հակահարված տալ» բոլոր նրանց, ովքեր իրենց «շեֆի» աչքի վերևը ունք են նկատել: Այսպես ասած՝ հաստիքով «լիզողներ»»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս