Վալերի Օսիպյանն ասաց, որ ոստիկանություն հրավիրված ակտիվիստների նկատմամբ իրականցվում է վարչական վարույթ. նրանք օրենքին համապատասխան պատասխանատվության կենթարկվեն:
iOS 7-ը Apple ընկերության բջջային օպերացիոն համակարգը ունի մի շարք նոր հնարավորություններ: Օպերացիոն համակարգի յուրաքանչյուր նոր բետա տարբերակի հետ մի նոր փոքր հնարավորություն է ավելանում:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետի 2013 թվականի հուլիսի 23-ի թիվ 433-Ա հրամանի հիման վրա «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ում իրականացված ստուգման ընթացքում «քամած մածուն», «մածուն 3.2%», «կաթ պաստերացված», «թան», «կաթնաշոռ 2%», «կաթնաշոռ 9%», «թթվասեր» արտադրատեսակներից 2013 թվականի հուլիսի 29-ին կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:
«Այսինքն, տոկոսներով ՀՆԱ-ն պիտի աճի, բայց թվերով պիտի պակասի։ Է, մինչև ե՞րբ։ Երևի ժամանակն է բոլորին պատմելու քյավառցի գնդապետի անեկդոտը»։
Կամավորական աշխատանքների կարևորությունը հասարակության ներսում առկա և խորացող անտարբերությանը զուգընթաց գնալով աճում է: Ներկա սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական իրականության հետ հաշտվել, նշանակում է՝ գնալ դեպի կատարյալ կործանում:
Մուրսիի կին Նաջլա Մահմուդը, ելույթ ունենալով իսլամիստ ցուցարարների առջև, հայտարարել է, որ իր ամուսինը «կվերադառնա շուտով»:
Ինչպես հայտնի է՝ այսօր Երևանի քաղաքապետարանի մոտակայքից հինգ ակտիվիստներ բերման են ենթարկվել ոստիկանություն: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի խոսքով՝ տղաները ոստիկանություն հրավիրել են կարգ խախտելու պատճառով. ակտիվիստները կարմիր ներկով ներկել են մայթը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Սևակ Մ.-ն և Անդրանիկ Ա.-ն Ավանի Դուրյան թաղամասից բերման են ենթարկվել ոստիկանություն: Կատարվում է հետաքննություն:
Այս մասին է վկայել Միացյալ թագավորության Ազգային վիճակագրական ծառայության հաշվետվությունը:
Ջրառատ գյուղում գտնվող «Հարավ-Կովկասյան» երկաթուղու «Էջմիածին» կայարանում, ինքնասպանություն գործելու նպատակով, Պ. Բաղդասարյանը նետվել է ընթացող MPT-4 մոդելի գնացքի տակ:
«Մալիբու» շոգեբաղնիք-հյուրանոցային համալիրի մենեջեր Նարինե Ծատուրյանը մեղադրվում է հաստատությունում 11 մարմնավաճառների պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ: Գործը կքննվի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Տեսանյութում պատկերված է Աֆղանստանի Փարվան նահանգում աֆղան հատուկջոկատայինների իրականացրած գործողությունը, ինչը մասնավորապես վերաբերում է նրանց մարտավարությանը:
ՀՀ կառավարությունը մեկ տարով երկարաձգել է ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկի գործողության ժամկետը` Լիբանանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներին հնարավորություն տալով ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր:
Այս մասին հայտնել են թուրքական թերթերը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության հնարավոր անկումը լուրջ սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգությանը:
Այսօր ոստիկանությունը բռնի ուժ կիրառելով և քաշքշելով 5 ակտիվիստի է բերման ենթարկել: Վերջիններիս չի ներկայացվել որևէ իրավական հիմնավորում:
Google, Microsoft և PayPal-ի հիմնադիրները ներդրումներ են կատարել մի շարք ծրագրերում, որոնք ուղղված են արհեստական մսի պատրաստմանը: Ենթադրվում է, որ սինթետիկ մսի շուկայում իրական գիտական մրցավազն է սկսվելու:
Ուշագրավ է, որ ապստամբներն այդ ավիաբազան գրավեցին այն բանից անմիջապես անց, ինչ նախագահ Բաշար Ասադը հայտարարեց, որ ընդամենը մի քանի ամիս է մնացել հակամարտությանը վերջ դնելու համար:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 2013թ. օգոստոսի 8-ի N 4024-Ա որոշումով Տիգրան Բարսեղյանը նշանակվել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ:
Օլիգարխներին պատկանող սուպերմարկետները, օգտվելով իրենց մենաշնորհային հնարավորություններից, անհավասար մրցակցության միջոցով գիշատչաբար դուրս են մղում փոքր և միջին խանութներին` դրանց սեփականատերերին ստիպելով փակել իրենց բիզնեսը: Նրանցից շատերը սնանկանում են և բռնում արտագաղթի ճանապարհը:
Նրան ուղեկցելու է մեծ պատվիրակություն, որում ներառվելու են էներգետիկ խոշորագույն ընկերությունների ղեկավարները:
Երևանի կենտրոնում օրեր առաջ սպանված տաքսու վարորդի ընտանիքը դժգոհ է նախաքննության ընթացքից: Սպանությունից անցել է արդեն 14 օր, սակայն ոստիկաններին դեռ չի հաջողվել հայտնաբերել հեծանվորդին, ով հուլիսի 25-ին գնդակահարել էր տաքսու վարորդ, 33-ամյա Վահան Հովհաննիսյանին:
Համապատասխան փաստաթուղթը Սենատի դիտարկմանն էր ներկայացրել ընդդիմադիր «5 աստղերի շարժումը»:
«Այդ քարը դրել է Ռոբերտ Քոչարյանը իր վարչապետության օրոք: Այդտեղ ենթադրվում էր հիմնել հայկական Սիլիկոնային հովիտ…»
58-ամյա Էդիկ Ենոքյանը, 2013թ. փետրվարից մինչև ապրիլը վերը նշված հյուրանոցը պահել, ղեկավարել և օգտագործել է երկու կամ ավելի անձանց` Ք. Հարությունյանին և Ս. Խալաթյանին, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար:
Բերման ենթարկելու պահին Վաչագան Ղ.-ն իր մոտից նետել է սանտեխնիկական բանալի և դրամապանակ, որի մեջ կար երկկողմանի պտուտակահան, թվով 5 հատ երկաթե ձողեր` մոտ 10 սմ երկարությամբ, վերջնամասերը կորացված, իսկ բռնակները փաթեթավորված անգույն մեկուսիչով, ձող, մի կողմի վերջնամասը տափակեցված, իսկ վերջնամասին ամրակցված կոր ելուստով մետաղական մաս, պտուտակահանի բռնակ, 5 տարբեր չափսերի բանալիներ, մեկ երկաթե կլոր մետաղյա մաս` ելուստով:
Վրաստանի կառավարությունն Աբխազիայի ու Հարավային Օսիայի բնակչությանը երաշխավորում է պաշտպանվածություն, անձեռնմխելիություն ու զարգացման հեռանկար:
Հայկական Զինված ուժերի 22-ամյա շարքային Հակոբ Ինջիղուլյանի մոլորվելու և ադրբեջանական հսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելու մասին տեղյակ է պահվել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն՝ զինվորի վերադարձը ապահովելու համար։
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, նկատի ունենալով օրինագծի` քննարկումների ընթացքում ի հայտ եկած թերություններն ու բացթողումները, ինչպես և նշելով, որ այդ խնդիրն այսօր ոստիկանության առաջնահերթություններից չէ, օրինագիծը հետ է ուղարկել:
Երևանի քաղաքապետարանի մոտ ակցիա անցկացնող ակտիվիստներից բերման ենթարկվեց ևս մեկը՝ Սևակ Մամյանը: Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը։