Եվրասիական միությունը չի հանդիսանում Խորհրդային Միության վերակենդանացում. Մեդվեդև

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Եվրասիական միությունը «չի հանդիսանում» Խորհրդային Միությունը վերակենդանացնելու ցանկություն ու ռուսական գերիշխանության գործիքի ստեղծում:

Ըստ Մեդվեդևի՝ Եվրասիական միությունը հարևանների «անհրաժեշտ» ինտեգրում է առևտրի ու ներդրումների ու հումանիտար համագործակցության ոլորտում, ինչը կարող է շահագրգռել նաև Վրաստանին:

Որպես օրինակ՝ նա բերել է (Մաքսային միության անդամներ) Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի ինտեգրման օրինակը. «Մեր ապրանքաշրջանառությունն աճել է 40-50 տոկոսով: Դա մեր առևտրա-տնտեսական հարաբերություններին հաղորդել է հավելյալ կայունություն: Դա լավ է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031