
ԿԲ նախագահը խնայել է հավաքարարների՞ հաշվին. մամուլ

«ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը բավական ուրույն ճանապարհ է ընտրել ԿԲ-ում պետական գումարները խնայելու և խնայողություններ ցույց տալու համար»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու հավելում.
«Մեր տեղեկություններով՝ նա որոշել է բավական կրճատել ԿԲ ծախսերը, բայց… հավաքարարների հաշվին, ովքեր ընդամենը մոտ 90 հազար դրամ աշխատավարձ են ստանում:
«Ժամանակի» հարցին՝ ինչո՞ւ որոշեցիք խնայել հենց այդ 36 հոգու հաշվին, ոչ թե մյուսների, և ի՞նչ եք արել այդ խնայած միջոցները, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց. «Ձեր ասած տվյալները սուտ տվյալներ են: Խնայել ենք, ծախս քիչ ենք արել»»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակի» այսօրվա համարում: