«Գոլդ» համարանիշներով «Տոյոտան» Ոստիկանության զորամասի դիմաց վթարի է ենթարկվել և գլխիվայր շրջվել (լուսանկարներ)

Այսօր` օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06-30-ի սահմաններում Երևան քաղաքի Արաբկիր 21 փողոցի բնակիչ Էմիլ Ղազարյանը, վարելով «Տոյոտա Լանդ Քրաուզեր Պրադո» մակնիշի 77 VA 001 համարանիշի ավտոմեքենան, Իսակովի պողոտայում` Ոստիկանության զորքերի 10-33 զորամասի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և մոտ 20 մետր գլխիվայր շրջվելով` հայտնվել մայթեզրին եղած ծաղկապատ գազոնում: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: Ըստ վարորդի հայտարարության` ինքը եղել է միայնակ:

Մանրամասները՝ այստեղ:

4B7ntwm9zStUiP1EHupY_tn m4ngCmrnG8uNk41pa3p8_tn Npy2jd54K5iaPJQzBY3d_tn

Տեսանյութեր

Լրահոս