Բաժիններ՝

Մենք երկրի ներսում չունենք լրտեսական ծրագրեր. Բարաք Օբամա

Ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ հիասթափված է (ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի կողմից) հեռախոսազրույցների և համացանցում տեղեկատվության փոխանակման վերահսկման ծրագրերի հրապարակման կապակցությամբ:

Օբամայի կարծիքով՝ դրանք երկրի համար բացառապես օգտակար և կատարելապես օրինական ծրագրեր են. «Մենք երկրի ներսում չունենք լրտեսական ծրագրեր: Այն, ինչ ունենք մենք, այնպիսի մեխանիզմներ են, որոնք թույլ են տալիս հետևել հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն, որը կարող է կապված լինել ահաբեկչական հարձակման հետ:

Պետք է թերահավատորեն վերաբերվել մասնավոր կյանք ներխուժելու հնարավորությանը: Ոչ մի բացահայտում ցույց չի տվել, որ մենք չարաշահել ենք իշխանությունը: Խոսքը գնում է իշխանական շատ լուրջ լիազորությունների մասին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս