
Ո՞ւր է Սերժ Սարգսյանը. մամուլ

«Թեև դեռ երկուշաբթի օրը ավարտվել է Սերժ Սարգսյանի արձակուրդը, սակայն նա շարունակում է չերևալ հանրության աչքին, ո՛չ նախօրեին, ո՛չ էլ երեկ Սերժ Սարգսյանը, ըստ էության, որևէ գործունեություն չի ծավալել, և նրա մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.
«Ինչպես պնդում են «Ժողովուրդի» աղբյուրները, երեկ՝ կեսօրի դրությամբ, նա դեռ Հայաստանում չէր: Ս. Սարգսյանի այս «անգործությունը», թերևս, խոսում է իշխանությունների՝ երկրի առջև ծառացած խնդիիների հանդեպ ոչ համարժեք վերաբերմունքի մասին:
Նա իր արձակուրդի օրերին 9 ցավակցական և շնորհավորանքի հեռագրեր է ուղարկել տարբեր ուղղություններով և վերջ: Այնինչ այս օրերին մեր երկրում կուտակվել են լրջագույն խնդիիներ, որոնք շտապ լուծումներ են պահանջում: Թե ո՞ւր է Ս. Սարգսյանը, անհայտ է, իսկ նրա մամուլի խոսնակին «Ժողովուրդի» հարցումները շարունակում են մնալ անպատասխան»:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում: