Կիսամերկ Ռիհաննան՝ Բարբադոսի կառնավալին (լուսանկարներ)
Բարբադոսում այս օրերին անց է կացվել «Crop Over» անունով կառնավալը: Ինչպես գրում է eg.ru կայքը, կառնավալին մասնակցել է նաև հայտնի երգչուհի Ռիհաննան, ով արմատներով Բարբադոսից է: Երգչուհին, ով առօրյա կյանքում համեստ հագուստով աչքի չի ընկնում, կառնավալին առավել համարձակ զգեստ է ընտրել: Գլխավոր հրապարակում երգչուհին հայտնվել է զգեստով, որն ամբողջությամբ պատրաստված է եղել փայլուն քարերից և բմբուլներից: Ամբողջ ընթացքում երիտասարդ երգչուհին ալկոհոլային խմիչք է օգտագործել: Կառնավալին նա ներկայացել է իր ընտանիքի անդամների հետ: Նրա պապիկը լրագրողներին մեծ հաճույքով պատմել է՝ որքան է ինքը հպարտանում իր թոռնիկով: