Իսակովի պողոտայում բախվել են աղբատար և ցեմենտատար ավտոմեքենաները (լուսանկարներ)
Այսօր՝ օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ «Ոսկե համբույր» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ. 50-ամյա Վահան Կոշեթյանի վարած ЗИЛ մակնիշի կցասայլով 34 DO 663 համարանիշի և Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ, 50-ամյա Արեստակ Ներսիսյանի վարած ГАЗ 53 մակնիշի 032 ԼT 61 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Բախման հետևանքով ГАЗ 53-ը, որը աղբատար ավտոմեքենա է, կողաշրջվել է:
Մանրամասները՝ այստեղ: