Բաժիններ՝

«Կիլիկիա» գործարանը փակվե՞լ է. մամուլ

«Ամռան այս տապին Հայաստանյան շուկայում նվազել է «Կիլիկիա» գարեջուրը: Սակայն պատճառը ոչ թե լայն սպառումն է, այլ, ինչպես փոխանցում են «Ժոդովուրդի» լավատեղյակ աղբյուրները, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Կիլիկիայի Հակոբին) պատկանող գործա­րանը գրեթե չի գործում, և նա նույնիսկ պատրաստվում է այն վաճառքի հանել»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.

«Բանն այն է, որ Հակոբյանը խնդիրներ ունի ՀՀ պետեկամուտների կո­միտեի հետ, ինչից հետո, ի նշան բողոքի, դադարեցրել է գործարանի աշխատանքները: Սակայն ինքը՝ պատգամավորը, թերթի հետ զրույցում շատ տա­րօրինակ կերպով հերքեց տեղեկությունը.

«Այդ ո՞վ է ասել, որ փակվել է, ես այժմ նստած եմ գործարանում ու աշխատում եմ: Ճիշտն ասած, ես ոչ մեկի հետ չեմ վիճաբանել, ես բոլորի հետ շատ նորմալ հարաբերությունների մեջ եմ այս երկրոււմ՝ նկատի ունեմ իշխանությունների և ընդդիմադիրների»:

Թեև Հ. Հակոբյանը հերքում է իր գործարանի փակման մասին լուրերը, այնուամենայնիվ, փաստ է, որ «Կիլիկիա» գարեջուր խանութներում գրե­թե չկա: Ու սա խոսում է ՀՀ-ում տնտեսության ողբալի վիճակի մասին, երբ տեղական արտադրողին շահագրգռելու, օժանդակելու փոխարեն, ընդհակառակը, զանազան հարկատեսակներով փորձում են խեղճացնել և հասցնել փակման եզրին:

Ու այսքանից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռ շարունակում է խոսել ինչ-որ ոլորտներում արձանագրված տնտեսական աճի մասին»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս