
«Ինչո՞ւ եք լկտի տեսանյութերով համացանցը ողողում». մամուլ

«Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի շուրջ առաջացած աղմուկին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյաննն ասել է.
«Թեկուզև ընդունենք, որ խնդիր կա, ինչ-որ մի բան այնպես չի խմբագրված: Լավ՝ առարկայի շուրջ խոսեք, ինչո՞ւ եք մարդկանց վիրավորում, ինչո՞ւ եք անընդունելի կոլաժներ սարքում, անդաստիարակ, լկտի տեսանյութերով համացանցը ողողում: Մի՞թե հնարավոր չէ ձեր փաստարկներն առարկայի շուրջ հնչեցնել: Ի վերջո կարելի է առարկայական քննարկում անցկացնել և տեսնել՝ իսկապե՞ս այդտեղ կա նման բան, թե՞ ոչ: Գործելակերպն ու խոսքերն իրար բոլորովին չեն համապատասխանում: Այդ վարվելաձևին նայողը բոլորովին չի մտածում, որ սա ազգային, ավանդական արժեքներով ղեկավարվող մարդկանց վարքագիծ է»,- Հերմինե Նաղդալյանի խոսքն է մեջբերում «Առավոտ» օրաթերթը:
Ամբողջական հարցազրույցը՝ «Առավոտի» այսօրվա համարում: