
Ոստիկանությունում կադրային կարուսելը շարունակվում է. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ոստիկանության համակարգում կադրային կարուսելը տեղափոխվել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն: Երեկ աշխատանքից ազատվել է վարչության պետի տեղակալ Արևիկ Հովսեփյանը:
Ըստ խոսակցությունների, վերջինս ազգակցական կապեր ունի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ: Հիշեցնենք, որ նա նախկինում զբաղեցնում էր անձնագրայինի Էրեբունու բաժնի պետի պաշտոնը, և նրա հետ շփում ունեցած մարդիկ ասում են, որ բարդ ու նյարդային պահվածք ունի: Նրա փոխարեն դեռ նշանակում չի եղել»: