Facebook-ի օգտատերերի ընդհանուր թիվը 1,15 մլրդ է:
ԱՄՆ-ն գործընկերների հետ Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ նոր փաստեր կհրապարակի: «Մենք լրացուցիչ տեղեկություններ ունենք եւ դաշնակիցների հետ դրանք կտրամադրենք միջազգային հանրությանը»,-նշել է Քերին:
Սամցխե Ջավախքի Չելա գյուղում օգոստոսի 26-ին ապամոնտաժվել է տեղի մզկիթի մինարեթը: «Վրաստանի մահմեդականների միության» ղեկավարը հայտարարել է, թե ապամոնտաժումն իրականացրել են տեղական իշխանությունները:
Հայաստանից ադամանդի արտահանման ծավալներն այս տարվա առաջին կիսամյակում զգալիորեն ավելացել են: Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ նշված ժամանակաշրջանում արտահանվել է 132.8 հազար կարատ ադամանդ՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ավելանալով 55%-ով:
Հայաստանում այսօր ավելի քան 186 հազար հաշմանդամ կա, որից 8078-ը երեխաներ են, 47,424-ը՝ 18-40 տարեկան, 97,897-ը՝ 40-ից բարձր տարիքի, իսկ կեսից ավելին՝ 87,410ը՝ կանայք: Պաշտոնական տվյալներով՝ ներկայում աշխատում է մոտ 40 հազար հաշմանդամ:
«Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ վճարները գանձվում են «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի համաձայն և ավտոկայանատեղիի կամ այլ ցանկացած տուրք վավեր է վճարման պահից սկսած
Լիանան կարծել է, թե սկավառակի վրա մանկական երգեր կամ մուլտֆիլմեր են։ Տանը միացնելով՝ պարզել է, որ «Դինոզավրիկի» հետ երեխային փաստորեն 4 ֆիլմ են տվել, էրոտիկ տեսարաններով։ Ֆիլմերից երկուսում բաց տեսարանները նույնասեռականների մասնակցությամբ են։
19.000-ից ավելի բնակիչ ունեցող Արթիկն այսօր լուրջ հիմնախնդիրների առաջ է կանգնած: Գոյատևելու և ընտանքի անդամներին սովի չմատնելու համար արթիկցիները բոլոր մարզերի բնակիչների նման մեկնում են արտերկիր` աշխատանք գտնելու և գումար վաստակելու ակնկալիքով: Հեռացողների հիմնական մասը վերադառնում է հայրենի օջախ:
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ամառային հանգիստն անց է կացնում Սևանում
Գյուղապետի խոսքով՝ փլուզման վտանգի տակ է գտնվում 90 տուն, որոնց բնակիչների ճակատագրերն անորոշ են. նրանք շարունակում են մինչ օրս բնակվել օր-րի փլվող տան ներսում. «Անըդհատ հոսք կա, վտանգը մեծ է, բայց դե ինչ արած, գյուղացին էսօր փող չունի, որ կարողանա նոր տուն առնի, ստիպված ապրում է էդ պատերի մեջ»:
Այն մարդը, ով ժամանակին փառաբանում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, փնովում Վազգեն Մանուկյանին, հետո փառաբանում էր Ռոբերտ Քոչարյանին, փնովում Լևոն Տեր-Պետրոսյանին, հիմա փառաբանում է Սերժ Սարգսյանին, փնովում է Ռոբերտ Քոչարյանին, այդ մարդու կարծիքն ինձ համար գրոշի արժեք չունի:
Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքը հայտնի է հարուստ պատմամշակութային կոթողներով: Դրանք պահպանության կարիք ունեն:
Ինչպե՞ս պետք է ապրի թոշակառուն, եթե իր ստացած կենսաթոշակի միջին չափը չի համապատասխանում գոնե նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքին: Շատերի պնդմամբ` Գյումրին ծերացող քաղաք է համարվում:
Նախագահ Բ.Սահակյանն իր խոսքում նշել է, որ զինված ուժերի մարտական պատրաստականության բարձր մակարդակի ապահովումը եղել եւ մնում է պետության ու պաշտպանության բանակի հիմնական խնդիրը:
Գյումրիի Ղանդիլյան 22 Ա շենքի 43 տան բնակիչ Զավեն Սարգսյանը ուղեղի կաթված ստանալուց հետո արդեն երեք տարի է՝ գամված է անկողնուն: Նա չի կարողանում անգամ ինքնուրույն տեղաշարժվել և տարրական կենցաղային հարցերը լուծել ու կարիքները հոգալ:
Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկից, թմրամիջոց ապօրինի պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1968 թ. ծնված Կարեն Հ.-ն և 1966 թ. ծնված Թաթուլ Թ.-ն, իսկ դասասեղանների վրա հայտնաբերվել են 5 մլ տարողությամբ չօգտագործված 4 ներարկիչ` ասեղներով, 10 մլ տարողությամբ չօգտագործված ներարկիչ` ասեղով, 10 մլ տարողությամբ օգտագործված, առանց ասեղի ներարկիչ` մուգ դարչնագույն զանգվածով, բամբակի խծուծ, քերված կողային մասերով տասը տուփ լուցկի, յոդի դատարկ սրվակ, օգտագործված շեղբ, ապակյա թափանցիկ սրվակ` մուգ դարչնագույն հեղուկով և սև զանգվածով, 5 լ տարողության կիսով չափ ջրով լցված պլաստմասե դույլ, որի մեջ առկա է ջրատաքացուցիչ, 1,5 լ տարողությամբ պլաստմասե շիշ` մոտ 300 մլ, բենզինի հոտով հեղուկով` սպիտակ փոշենման նստվածքով, և «պիրալգին» տեսակի դեղահաբի 2 դատարկ տուփ:
«Հատուկ միջոցառումների ժամանակ ձերբակալվել եւ ոստիկանական բաժանմունք են տարվել 54 մարդ, որոնց թվում են Ադրբեջանի, Տաջիկստանի, Վրաստանի, Թուրքիայի, Իրանի եւ Հայաստանի քաղաքացիներ, ինչպես նաեւ Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգի բնակիչներ»:
Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է հայազգի Հակոբ Սարգսյանը, կան վիրավորներ։
Աբովյան քաղաքի մեծ աղբարկղերի մոտ հաճախ կարելի է հանդիպել նրան: Նա փորփորում է աղբարկղերը, տեսակավորում աղբն ու իր հետ տանում: 53-ամյա Վարդանն ասում է, որ վաղուց է այս գործով զբաղվում, ժամանակին հարբեցող էր ու խմիչք գնելու համար էր շիշ հավաքում, այժմ՝ 81-ամյա մորը պահելու համար է շշերը, ապակու տեսակները հավաքում և գումարի դիմաց հանձնում:
Դատախազի փոխանցմամբ՝ բնակարանային գողությունների դեպքում իրավապահները հիմնականում գործ են ունենում խմբավորումների հետ, որոնք և հեղինակում են բազմաթիվ բնակարանային գողություններ:
Վթարի հետևանքով վարորդ Ռ. Զարահյանը և 4 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն, սակայն դժբախտաբար, վարորդը ճանապարհին մահացել է:
Զբաղվածության գործակալություն դիմող և գործազուրկ համարվող ոչ բոլոր անձինք կարող են նպաստ ստանալ: «Քաղաքացին ընդգրկվում է նպաստառուների ցանկում, եթե չունի աշխատանք, հող կամ այլ ունեցվածք, մեքենա և չի համարվում անհատ ձեռնակատեր չէ»:
Օգոստոսի 25-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների կողմից Բագրատաշենի ՀՀ ԱԱԾ ՍԶ ՀԱԿ տարածքից բաժանմունք բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1983 թ., ծնված Արտյոմ Գ.-ն, որը 2010 թ. հունիսի 30-ից ՌԴ Բաշկիրիայի Հանրապետության ՈՒֆայի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 163 հոդվածի 1-ին մասի /շորթում/ մեղադրանքով:
Վանաձորի մի շարք մթերային խանութներում արդեն մեկ շաբաթ և ավել է, ինչ ձու չեն ընդունում: Պատճառն, ըստ խանութպանների, ընկերությունների կողմից խանութներին ձու չմատակարարելն է:
«Կա քննարկում, թե որքանով է այսօրվա համակարգը համապատասխանում արդի պահանջներին, և միայն քննարկման արդյունքում ես կկարողանամ արտահայտել իմ կարծիքը: Այս պահի դրությամբ` դեռևս վաղաժամ է խոսել»,- ասաց հանրապետական պատգամավորը:
Է. Ստեփանյանը նախկին զինվորական և նախկինում եղել է դատապարտված, ու նա սեքսուալ բնույթի բռնի գործողությունները կատարել է իր հարևանի՝ 5-ամյա երեխայի նկատմամբ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Գագիկ Շ.-ն ընկերոջ` 1991 թ. ծնված Վահան Պ.-ի հետ անհիմն վիճաբանել են Արեն Մ.-ի, Կարեն Մ.-ի, Վաղինակ Ն.-ի, Վահե Ա.-ի հետ, ու սկսված ծեծկռտուքի ընթացքում, օգտագործելով հարմար պահը, Գագիկ Շ.-ն բացահայտ հափշտակել է Վաղինակ Ն.-ի պարանոցի ոսկյա շղթան, իսկ Վահան Պ.-ն` Վահե Ա.-ի պարանոցի ոսկյա շղթան:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների համար «Շենգավիթ-1» վճարային ծառայության` թվով 7 աշխատակիցներին առաջադրված մեղադրանքը և դատապարտել:
Պարզվում է՝ այդ պահին նշված ճանապարհահատվածով անցնելիս է եղել ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը՝ իր թիկնազոր հետ և երբ ոստիկանապետը նկատել է վթարը, շտապ կարողացել են օգնել վիրավորներին տեղափոխելու հիվանդանոցներ:
«Հայ-ռուսական համագործակցություն» մոսկովյան կազմակերպության նախաձեռնությամբ՝ օգոստոսի 25-ին Արցախում են գտնվում մի շարք ռուս հասարակական գործիչներ և լրագրողներ: