
Աղջիկները վաճառում են անկողնուն գամված հոր տունը (տեսանյութ)

tsayg.am-ի փոխանցամբ՝ Գյումրիի Ղանդիլյան 22 Ա շենքի 43 տան բնակիչ Զավեն Սարգսյանը ուղեղի կաթված ստանալուց հետո արդեն երեք տարի է՝ գամված է անկողնուն: Նա չի կարողանում անգամ ինքնուրույն տեղաշարժվել և տարրական կենցաղային հարցերը լուծել ու կարիքները հոգալ: Այդ հարցում նրան աջակցում է մի կին, ում հետ ժամանակին Սարգսյանն աշխատել է նույն կազմակերպությունում: Զավեն Սարգսյանը, սակայն, միայնակ ծեր չէ, երեք աղջիկ ունի, երկուսն ամուսնացած են և բնակվում են ՌԴ-ում, գիտեն հոր առողջական վատ վիճակի մասին: Երրորդ աղջիկը` Կարինե Սարգսյանը, հոգեկան խնդիրներ ունի: Նրա հետ հիվանդ պապիկը վախենում է մնալ նույն հարկի տակ: Ըստ Զավեն Սարգսյանի, երբ դեղերը կորցնում են իրենց ազդեցոի ազդեցությունը՝ աղջիկը վտանգավոր է դառնում շրջապատի համար:
Ըստ կայքի՝ ամբողջ տան գույքը Կարինեն դուրս է նետում և այլ գործողությունների և քայլերի դիմում: Այս ամենով չի սահմանափակվում Սարգսյանների ընտանիքի ողբերգությունը, սակայն: ՌԴ-ում գտնվող աղջիկները լուր են ուղարկել և տեղյակ պահել, որ ցանկանում են վաճառել հոր տունը և այդ հարցով արդեն դիմել են դատարան:
Մանրամասները՝ տեսանյությում: