Բաժիններ՝

Թմրամիջոց էին պատրաստում Կապանի դպրոցի դասասենյակում

«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 24-ին, ժամը 21.05-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկից, թմրամիջոց ապօրինի պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1968 թ. ծնված Կարեն Հ.-ն և 1966 թ. ծնված Թաթուլ Թ.-ն, իսկ դասասեղանների վրա հայտնաբերվել են 5 մլ տարողությամբ չօգտագործված 4 ներարկիչ` ասեղներով, 10 մլ տարողությամբ չօգտագործված ներարկիչ` ասեղով, 10 մլ տարողությամբ օգտագործված, առանց ասեղի ներարկիչ` մուգ դարչնագույն զանգվածով, բամբակի խծուծ, քերված կողային մասերով տասը տուփ լուցկի, յոդի դատարկ սրվակ, օգտագործված շեղբ, ապակյա թափանցիկ սրվակ` մուգ դարչնագույն հեղուկով և սև զանգվածով, 5 լ տարողության կիսով չափ ջրով լցված պլաստմասե դույլ, որի մեջ առկա է ջրատաքացուցիչ, 1,5 լ տարողությամբ պլաստմասե շիշ` մոտ 300 մլ, բենզինի հոտով հեղուկով` սպիտակ փոշենման նստվածքով, և «պիրալգին» տեսակի դեղահաբի 2 դատարկ տուփ:

Կարեն Հ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, անձամբ է պատրաստել և պատկանում է իրեն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Կարեն Հ.-ն բացատրություն է տվել նաև, որ զանգահարել է ընկերոջը` Թաթուլ Թ.-ին, և կանչել նշված դասասենյակ` իր պատրաստած թմրամիջոցից վերջինիս հյուրասիրելու նպատակով:
Կարեն Հ.-ի և Թաթուլ Թ.-ի` նշված դպրոց մուտք գործելու հանգամանքները պարզվում են:
Դպրոցի պահակը` 1950 թ. ծնված Անդրանիկ Թ.-ն, բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս