
«Ստացածս թոշակ, որ տամ վարչապետին ու պռեզիդենտին, էդոնց մենակ մե ամսվա պապիրոզի փոխը չի եղնի» (տեսանյութ)

19.000-ից ավելի բնակիչ ունեցող Արթիկն այսօր լուրջ հիմնախնդիրների առաջ է կանգնած: tsayg.am-ի փոխանցմամբ՝ քաղաքում չկան աշխատատեղեր, գործազրկության տոկոսը քաղաքապետ Արսեն Աբրահամյանը գնահատում է հանրապետական միջին ցուցանիշից բարձր: Գոյատևելու և ընտանքի անդամներին սովի չմատնելու համար արթիկցիները բոլոր մարզերի բնակիչների նման մեկնում են արտերկիր` աշխատանք գտնելու և գումար վաստակելու ակնկալիքով: Հեռացողների հիմնական մասը վերադառնում է հայրենի օջախ:
Միաժամանակ կան ընտանքիներ էլ, որոնք մշտական բնակություն են հաստատում օտար ափերում: