Այս պահին մի կողմ թողնելով այն հարցը, թե կրակել է արդյոք Սուրիկ Խաչատրյանը կամ ոչ, նշեմ, որ քրեական գործում հենց այս պահին առկա են բավարար ապացույցներ, որոնցով անմիջապես Սուրիկ Խաչատրյանին պետք է մեղադրանք առաջադրվեր քրեական օրենսգրքի առնվազն երկու հոդվածներով:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի համագործակցության և լոգիստիկայի գծով տեղակալ է նշանակվել Օլեգ Շատալովը, ով փոխարինեց այս պաշտոնը 2011 թվականից զբաղեցնող Անատոլի Դանչենկոյին:
Դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման գործը նոր զարգացումներ է ստանում՝ հավակնելով դառնալ սոցիալական չարաշահումների աղմկահարույց գործերից հետո երկրորդը՝ իր ընդգրկմամբ:
Օգոստոսի 26-ին, ժամը 13.25-ին Վանաձորի բժշկական կենտրոնի հերթապահ բժշկից ԱԻՆ-ը տեղեկատվություն է ստացել, որ թունավորմամբ իրենց մոտ է տեղափոխվել Մյասնիկյան փողոցի տներից մեկի բնակիչ՝ 1987 թ. ծնված Ա. Թ.-ն. բժիշկներն առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Ես կյանքում թիկնապահ չեմ ունեցել, չեմ սիրել նաեւ զենք կրել եւ այլն: Զենքը իմ գիտելիքներն ու գաղափարներն են: Իսկ վտանգ, այո, վտանգ կա… վերջին հաշվով, քանի անգամ ես հայտնվել եմ վայրի վերաբերմունքի թիրախում, քանիցս իմ նկատմամբ բռնություններ են կիրառվել:
Օգոստոսի 25-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Աչաջուր գյուղի «Մայիսյան կամուրջ» կոչվող տարածքում` Աղստև գետում ինքնաշեն էլեկտրական սարքավորումներով ձուկ որսալու համար բաժին բերման են ենթարկել 1969 թ. ծնված Բագրատ Շ.-ին:
Խնդիրն առկա է նաև Արագածոտնի մարզում, որտեղ օրերս մարզ այցելության ժամանակ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ հանդիպման ժամանակ նշված խնդրի մասին բարձրաձայնել են նաև մարզի բնակիչները:
Օգոստոսի 25-ին, ժամը 21.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ «ձախ նստատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 1997 թ. ծնված Դանիել Ս.-ն, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է այգում ընկնելու հետևանքով:
Այսօր Ոստիկանության Չարենցավանի բաժնի, Չարենցավանի զինկոմիսարիատի աշխատակիցները քաղաքացիների օգնությամբ կարողացել են կանխել մի աղջկա ինքնասպանության փորձը:
Ինչ վերաբերում է ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածված և մեծ աղմուկ բարձրացրած 168.am-ի այն տեսանյութին և դրանից արված լուսանկարին, որտեղ պարզ երևում է` ինչպես է Կոմիտաս 5 հասցեում ակտիվիստների և ոստիկանների միջև բախման ժամանակ ոստիկանը «համբուրել կին ակտիվիստի պարանոցը», պրն Մալխասյանն ասել է, որ ոստիկանության կողմից այդ լուսանկարն ուսումնասիրվում է:
Ծրագրավորող Մալեկպուրը ձերբակալվել է դեռևս 2008 թվականին:
Շուրջ մեկ ամիս Երեւանի քաղաքապետարանի առջեւ նստացույց անող երիտասարդներն այսօր հայտնել են, որ վերջին օրերին անհայտ հանցախմբի անդամները` մոտ 10 հոգուց կազմված, ոչ միայն ծեծել են իրենց ակտիվիստ ընկերներին, այլև գողություն կատարել: Երիտասարդներն այդ մասին հաղորդել են ոստիկանությանը, սակայն մինչ այժմ չի պարզվել, թե ովքեր են նրանք:
ՀՀԿ-ն գաղափար է՝ տասնյակ հազարավոր մարդկանց միմյանց միավորող գաղափար: Եվ այդ գաղափարի սիմվոլը ոտքի տակ քցել, նշանակում է՝ բոլորիս հանդեպ անհարգալից վերաբերմունք ունենալ: Սա՞ է ժողովրդավարությունը:
Սնոուդենը մտադիր է եղել Մոսկվայից մեկնել Հավանա, որտեղից էլ լատինամերիկյան որևէ երկիր՝ հիմնականում Էկվադոր կամ Բոլիվիա:
Դավթաշենի թիվ 192 դպրոցի օժանդակ մասնաշենքը հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել երեխաների առաջ՝ որպես մի վայր, որտեղ կարելի է ծանոթանալ իմաստուն խաղի գաղտնիքներին։
Արևմուտքը չի կարող ապացուցել Սիրիայի իշխանությունների մասնակցությունը Դամասկոսի մոտ իրականացված քիմիական հարձակմանը:
Օգոստոսի 25-ին, ժամը 17.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոտքերին, թևերին և ճակատի մասում ստացած ջնջխված, քերծվածք վերքերով բուժօգնության է դիմել 1971 թ. ծնված Վալեր Ա.-ն, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, իր վարած «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենայով Արագած լեռ բարձրանալու ճանապարհին` կողաշրջվելու հետևանքով:
Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ռմբակոծելով սիրիական ռազմական ենթակառուցվածքը և մարտադաշտը թողնել նրան, որ վարչակարգի հակառակորդները հաղթանակ տանեն, ապա դա պատրանք է:
Նստացույցը, ազատամարտիկների վստահեցմամբ՝ հանգիստ է անցել, միայն երեկ փոքր միջադեպ է գրանցվել, որին, սակայն, ըստ նրա՝ «որևէ լուրջ բնորոշում տալ չարժե». «Թեթև լեզվակռիվ եղավ մի մարդու հետ, ով եկել հարց ու փորձ էր անում, թե ինչի՞ ենք հավաքվել, ինչի՞ ենք նստել ու պահանջներ ներկայացնում: Մենք էլ ոստիկանին խնդրեցինք, որ կարգի հրավիրի այդ պարոնին»,- մեզ հետ զրույցում պատմեցին նրանք:
«Հնարավորությունները բազմակողմանի վերլուծելով, վստահ եմ, կարող ենք սահմանված չափորոշիչների և նորմատիվների համապատասխան մասամբ լուծել մանկապարտեզներում երեխաների ընդունելության խնդիրը»,- նշել է Երևանի քաղաքապետը։
Օգոստոսի 26-ին, ժամը 13.25-ին Վանաձորի բժշկական կենտրոնի հերթապահ բժշկից տեղեկատվություն է ստացվել, որ թունավորմամբ իրենց մոտ է տեղափոխվել Միասնիկյան փողոցի տներից մեկի բնակիչ՝ 1987 թ. ծնված Ա. Թ.-ն. բժիշկներն առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Օգոստոսի 25-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Երևանի Հակոբյանց փողոցի թիվ 57 տան բնակիչ ոմն Արտակ թմրադեղ է օգտագործում և ներկայումս էլ պատրաստում է:
«Ես կարծում եմ, որ ամոթ է բանտում նման մարդ ունենալ»,- ասաց հումորիստը:
Սիրիական պետական հեռուստաալիքի ցուցադրած սյուժեում նշվում է, որ զինվորականները դրանք հայտնաբերել են Դամասկոսի Ջոբար շրջանում թունելների գրոհի ժամանակ:
Հունիսի 1-ին Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքից 5 օր անց սկսվել է ապատեղեկատվություն տարածվել:
Այսօր որոշակի տեղեկություններով ԱՄՆ-ը մտածում է ռազմական գործողությունների մասին՝ ի պատասխան Դամասկոսի մերձակայքում քիմիական հարձակման:
Ի՞նչ մեխանիզմներով և սկզբունքներով են ընտրվել Աբովյան և Արշակունյաց փողոցները, որոնք ասֆալտապատվում են: Խնդրում եմ ներկայացնել տվյալ փողոցների վիճակի գնահատման ընդունված սկզբունքները և չափորոշիչները՝ տրամադրելով իրավական փաստաթուղթ կամ պաշտոնական որևէ հղում: Ի՞նչ չափանիշներով են որոշվել այդ փողոցների վերանորոգման առաջնահերթությունը:
Սիրիայի հյուսիսում գործող ապստամբներն այսօր հայտարարել են Խանասերի՝ ռազմավարական կարևորություն ունեցող շրջանի գրավման մասին, որով անցնում է Հալեպը երկրի կենտրոնական հատվածի հետ կապող միակ խճուղին:
«Ոստիկանները պաստառը փռում են Երևանի քաղաքապետարանի առջևի նստացույցի մասնակցի վրա, երբ նա քնած է, դիակի պես ծածկելով նրա դեմքը, այդպես նկարում են նրան և ծիծաղում»։
Այսօր առավոտյան Կոմիտաս 5 Ա հասցեում 3 բանվոր են աշխատել, որոնք բնակիչների բողոքներից հետո դադարեցրել են աշխատանքները և լքել շինհրապարակը: