
Լոռու դատախազ. «Բնակարանային գողությունների պատճառը նաև սոցիալական վիճակն է»

Լոռու մարզում հանցագործությունների բացահատման տոկոսը բավականին բարձր է` 93,4 տոկոս: Չնայած այս ամենին, ինչպես Հայաստանում, այնպես էլ Լոռու մարզում ավելացել են բնակարանային գողությունները: Մոտ մեկ ամիս առաջ էլ Լոռիում բնակարանային գողություններ կատարող ավազակային խումբ է ձերբակալվել, որը հեղինակել էր բազմաթիվ գողություններ: Այս մասին օրերս կայացած ասուլիսում հայտարարել է Լոռու մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանը: «Հանցավորության վիճակի վերլուծությունն ու դինամիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մարդկանց սոցիալական վիճակը մեծ դերակատարում ունի գողությունների մեջ, բայց միայն սոցիալական վիճակը չէ, այստեղ մի շարք այլ հանգամանքներ ևս կան»,-ասել է նա՝ նշելով, որ բնակարանային գողությունների քանակի ավելացումը, առաջին հերթին, պայմանավորված է սոցիալական վիճակով:
Դատախազի փոխանցմամբ՝ բնակարանային գողությունների դեպքում իրավապահները հիմնականում գործ են ունենում խմբավորումների հետ, որոնք և հեղինակում են բազմաթիվ բնակարանային գողություններ:
Լուսանկարը` հեղինակի