Բաժիններ՝

«Սթար» սուպերմարկետում մանկական փափուկ խաղալիքի հետ էրոտիկ տեսարաններով ֆիլմերի դիսկ են նվիրել

Օգոստոսի 24-ի երեկոյան Լիանան մտել է Նորքի 7-րդ զանգվածի «Սթար» սուպերմարկետ եւ փափուկ խաղալիք գնել իր երեխայի համար։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել է Լիանան, խաղալիքների բաժնում  զեղչի ակցիա էր գործում՝ 990 դրամ+նվեր:

Վաճառողուհին մոտեցել է հաճախորդին ու առաջարկել այնպիսի խաղալիք վերցնել, որ նվերն էլ հետը լինի։ Նվերը, ինչպես պարզվել է, գեղեցիկ փաթեթով սկավառակ էր։ Լիանային թեև նվերը այնքան էլ չի հետաքրքրել, բայց վերցրել է. «Մտածեցի՝ վրաներն  է մնացել»:

Լիանան կարծել է, թե սկավառակի վրա մանկական երգեր կամ մուլտֆիլմեր են։ Տանը միացնելով՝ պարզել է, որ «Դինոզավրիկի» հետ երեխային փաստորեն 4 ֆիլմ են տվել, էրոտիկ տեսարաններով։ Ֆիլմերից երկուսում բաց տեսարանները նույնասեռականների մասնակցությամբ են։ Ֆիլմերի անուններն են՝ «Ինտիմ օրագիր», «Ալոճենու ճյուղերի տակ», «Նորվեգական անտառ», «Պիպպի Լիի մասնավոր կյանքը»։ Կինոնկարները դասակարգող կայքերում նշված են 18+ կամ 16+ տարիքային սահմանափակմամբ։

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս