Բաժիններ՝

Հայկական ադամանդների «կորուստն ու ձեռքբերումը»

Հայաստանից ադամանդի արտահանման ծավալներն այս տարվա առաջին կիսամյակում զգալիորեն ավելացել են: Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ նշված ժամանակաշրջանում արտահանվել է 132.8 հազար կարատ ադամանդ՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ավելանալով 55%-ով: Սակայն ուշագրավ է, որ 1 կարատի գինը նվազել է 145 դոլարով. Այս տարի ադամանդներն արտահանվել են 327 դոլարով՝ անցած տարվա 472 դոլարի փոխարեն:

Առաջին անգամ հայ մասնագետների մշակած ադմանդներն արտահանվել են Չինաստան՝ 17 հազար կարատ: Զգալի ավելացել են Ռուսաստան արտահանումները՝ 31,300 կարատ (2012-ի առաջին կիսամյակում արտահանվել էր 17,500 կարատ), Բելառուս՝ 309.4 կարատ (81.9 կարատ), Բելգիա՝ 78.2 կարատ (49.4 կարատ), Կանադա՝ 3400 կարատ (1800 կարատ), Միացյալ Նահանգներ՝ 1057.2 կարատ (572.2 կարատ): Իսկ մի շարք երկրներ ադամանդի արտահանումը Հայաստանից նվազել է, մասնավորապես՝ 2013 թ. առաջին կսիամյակում Իսրայել արտահանվել է 408.8 կարատ ադամանդ (2012-ի առաջին կսիամյակում՝ 8588.7 կարատ), Շվեյցարիա՝ 848.2 կարատ (2621.5 կարատ), Միացյալ Թագավորություն՝ 82.2 կարատ (293.3 կարատ), Արաբական միացյալ էմիրություններ՝ 16.7 կարատ (1746.3 կարատ), Թաիլանդ՝ 68.1 կարատ (782.5 կարատ), Հոնկոնգ՝ 175.7 կարատ (396 կարատ):

Կիսամյակի տվյալներով՝ ՀՀ-ից ադամանդի արտահանումը նաև ապադիվերսիֆիկացվել է: Այսպես՝ չի արտահանվել Թուրքիա (2012-ի առաջին կիսամյակում արտահանվել էր 45 կարատ), Իսպանիա (332 կարատ), Լիբանան (42.1 կարատ) և Հնդկաստան (1300 կարատ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս