Բաժիններ՝

Facebook-ի կապիտալիզացիան գերազանցել է 100 մլրդ դոլարը

Facebook սոցիալական ցանցի բիզնեսի արժեքը NASDAQ  բորսայում օգոստոսի 26-ին գերազանցել է 100 մլրդ դոլարը, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:

Օգոստոսի 25-ին սակարկությունների փակման պահին Facebook-ի կապիտալիզացիան կազմել էր  98,75 մլրդ դոլար:

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով` Facebook-ի հասույթը կազմել է  1,813 մլրդ դոլար: Օպերացիոն եկամուտը ապրիլ-հունիսին կազմել է 562 մլն դոլար, մաքուր եկամուտը` 333 մլն դոլար: Facebook-ի օգտատերերի ընդհանուր թիվը 1,15 մլրդ է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս