 
                        Ինչպես է իր հանգիստն անցկացնում Ռոբերտ Քոչարյանը (լուսանկարներ)
 
                                    2rd.am-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ամառային հանգիստն անց է կացնում Սևանում: Կայքը դիմել է Ռ. Քոչարյանի գրասենյակին` նկարահանումներ կատարելու խնդրանքով: «Մեր նկարահանող խումբը Սևան հասավ հենց այն պահին, երբ Ռոբերտ Քոչարյանն իր համար սովորական ակտիվ մարզական հանգստի մեջ էր: Օգտվելով այս պատեհությունից թե ֆոտո և թե տեսանկարահանումներ իրականացրեցինք, որի արդյունքը հանձնում ենք ձեր ուշադրությանը: Դրանք կրկին վկայում են Ռոբերտ Քոչարյանի գերազանց մարզական վիճակի մասին»,- գրում է կայքը:
 
  
  
  
 
                                    





 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        