
Ողբերգական ավտովթար` Գեղարքունիքի մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի բնակիչ` 30-ամյա Ռուսլան Զառահյանը, վարելով ВАЗ-2106 մակնիշի 57 ՏՕ 588 համարանիշի ավտոմեքենան, Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում, հաղորդում է shamshyan.com–ը:
Վթարի հետևանքով վարորդ Ռ. Զարահյանը և 4 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն, սակայն դժբախտաբար, վարորդը ճանապարհին մահացել է:
Մանրամասները` այստեղ