Օգոստոսի 27-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հանդիպեց ոստիկանության կրթահամալիրի քոլեջի առաջին շրջանավարտների հետ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նոր ուսումնական տարվան ընդառաջ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում ավարտին են մոտենում նախապատարաստական աշխատանքները:
Օգոստոսի 27-ին, ժամը 15.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսեն փողոցի թիվ 6 շենքի 52-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը հայտարարել է, որ «առանց Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնեցնելու, այդօրինակ այցերը հանդիսանում են ապօրինի»:
Օգոստոսի 24-ից 26-ը Երևանում տեղի ունեցավ ՀՅԴ մարմինների ներկայացուցիչների ընդլայնված խորհրդաժողով։ Համահայկական այս միջոցառմանը մասնակցում էին Հայրենիքի եւ արտերկրի կուսակցական մարմինների և շրջանների ներկայացուցիչներ եւ հրավիրյալներ։
«Ոստիկանը օրենք է խախտում, երբ հենց հիմա շփվում է իմ հետ փորով»,- ոստիկաններին դիմելով՝ դժգոհել է ակտիվիստը: Նրան ոգեւորել է ընկերուհին` «Լուս, ջաաա‘ն, ցավդ տանեմ, իրանք չեն կարա»:
Սաակաշվիլին կարծում է, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ցանկանում է կոռուպցիայի վերաբերյալ կեղծ մեղադրանքներվ կալանավորել իրեն:
Ես պայքարելու եմ մինչև վերջ և կանցնեմ իրավական բոլոր ընթացակարգերը:
Ակնկալվում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն աշխարհի տարբեր երկրներում ֆրանսիացի դեսպանների հետ հանդիպման ժամանակ այսօր մանրակրկիտ կներկայացնի իր երկրի դիրքորոշումը Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ:
ՈՍԿԻ` գնման գին` 16453.06 (+371.35), բացթողնման գին` 17883.76 (+403.64), ԱՐԾԱԹ` գնման գին` 276.84 (+15.85), բացթողնման գին` 300.91 (+17.23), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 18250.05 (+145.5), բացթողնման գին` 19837.01 (+158.15), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 9007.34 (+52.28), բացթողնման գին` 9790.59 (+56.83):
Պաշտպանի աշխատակազմի միջոցներով օգոստոսի 5-ից Հայաստանի 5 մաքսատներում և անձնագրային անցակետերում (Բավրա, Բագրատաշեն, Գոգավան, Այրում, Մեղրի) տեղադրվել են Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի ցուցանակներ:
Ադրբեջանի ԿԸՀ-ն այսօր հաստատել է կալանքի մեջ գտնվող «Հասարակական այլընտրանք» (REAL) շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի թեկնածությունը:
Եվրոպացիք ասում են, թե անդամագրվելուց հետո Հայաստանը կարտադրի տեքստիլ, իսկ Հայաստանն էլ կստանա գյուղատնտեսական ապրանքներ: Սա նշանակում է, որ Հայաստանի թույլ գյուղտնտեսությունը կմեռնի, իսկ հայկական տեքստիլն էլ թուրքական տեքստիլի կողքին զրոյական կլինի: Վրացական գինին՝ որքան էլ ուզում է լավը լինի, չի կարող պայքարել ֆրանսիակական գինու հետ, ասենք` իտալական շուկայում
Ահմեթ Դավութօղլուն Սիրիայում տեղի ունեցող զարգացումները որակել է որպես «ողջ միջազգային հանրության քննություն»՝ մեկնաբանելով Սիրիայի դեմ ռազմական գործողություն անցկացնելու հավանականությունը:
Օգոստոսի 27-ին, ժամը 15.05-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Գայի պողոտայի թիվ 1/1 շենքի տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սիրիային հարված հասցնելը կծառայի «Ալ Քաիդայի» ահաբեկչական խմբավորումների շահերին:
Ամբաստանյալ Խ. Պողոսյանը խնդրեց հիմք չընդունել իր զոքանչի՝ Կարինե Էլչակյանի ցուցմունքները. ըստ ամբաստանյալի՝ վերջինիս հետ նախօրոք պայմանավորվել էին ասելիքի մասին:
Հայաստանում Ռուսաստանի դաշնության դեսպանատան առաջին քարտուղար Ալեքսանդր Վասիլևը, ով այսօր մասնակցում էր «Դեպի Եվրասիական միություն» խորագրով կլոր սեղանին, անդրադարձավ Հայաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի նախաստորագման մտադրությանը:
ՀՀ կառավարության որոշմամբ սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման նպատակով նախատեսվում է ներկրել աշնանացան ցորենի 420 տոննա սուպեր էլիտային և 20 տոննա էլիտային սերմեր:
5-ամյա Լիզային շտապ բուժ. օգնություն է անհրաժեշտ: Երեխայի մոտ հայտնաբերվել է չարորակ ուռուցք:
«Մինչ օրս Արգիշտի Կիվիրյանին դատաբժշկի ուղեգիր չի տրվել»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկմանն ասաց ակտիվիստի փաստաբան Լուսինե Սահակյանը:
Օգոստոսի 26-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Շահամիրյանների փողոցի 9 շենքի մի բնակչուհի և հայտնել, որ հիմնարկություններից մեկի անվտանգության աշխատակիցները խմած հարձակվել են մարդկանց վրա, հայհոյել և 3 անգամ կրակել:
Առաջիկայում սպասվող իրադարձությունների վերաբերյալ Հայաստանի իշխանական վերնախավում կա երկու կարծիք. իշխանության ներկայացուցիչների մի մասը համոզված պնդում է, որ Ասոցացման պայմանագիրը նախաստորագրվելու է, և դա որոշված հարց է: Մյուս մասն, այնուամենայնիվ, պնդում է, որ կարող են ստեղծվել ֆորսմաժորային իրավիճակներ, որոնց արդյունքում Հայաստանը չի ստորագրի համաձայնագիրը:
Այսօր Յունիբանկի բիզնես վարկատեսակներն ամենապահանջվածներից են շուկայում, քանի որ մշակված են հաճախորդների բիզնեսի առանձնահատկություններն ու սեզոնայնությունը հաշվի առնելով: Իսկ վարկավորման պարզեցված գործընթացը ու մատչելի պայմաններն առավել մեծ հնարավորություններ են ստեղծում բիզնեսի զարգացման համար:
ՀՀ ոստիկանության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիների ձեռնարկած ակցիան շարունակվում է: Երևանի փոխոստիկանապետ, ոստիկանոթյան գնդապետ Վալերի Օսիպյանը հերքել է այն տեղեկությունը, թե օրեր առաջ Կոմիտաս 5 հասցեում ոստիկաններից մեկը փորձել է համբուրել ակցիայի մասնակից ակտիվիստ մի աղջկա պարանոցը:
Լ. Ավետիսյանն ասաց, որ գործի քննության ընթացքում այդպես էլ պարզ չի դարձել` Պարույր Հայրիկյանին սպանելու պատվեր տալով Վարդան Սեդակյանն ի՞նչ խնդիր էր լուծելու:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը բազմիցս բարձրաձայնել է բուհերում առկա խնդիրների, երիտասարդության բազմաթիվ և բազմաբնույթ հիմնախնդիրների արդյունավետ լուծմանը միտված հեռանկարային քաղաքականության և դրանից բխող համալիր ծրագրի բացակայության մասին, որի հետևանքներից մեկն է ԲՈՒՀ-երում ուսման վարձավճարների բարձրացման որոշումը:
Ադրբեջանն ունի բարեփոխումների կարիք:
168.am-ը քիչ առաջ ահազանգ է ստացել Շենգավիթ համայնքի Շիրակի 45 հասցեի բնակիչներից, որ ջրի աղտոտվածության պատճառով երեխաներ են տեղափոխվել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հանրապետական հիվանդանոց:
Վենեսուելայի իշխանությունները ձերբակալել են Կոլումբիայի երկու քաղաքացու, որոնց կասկածում են նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ: