Բաժիններ՝

ԱՄՆ պետաքարտուղար. Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին տվյալները հիմնված են փաստերի վրա

Սիրիայում քիմիական զենքի կիրառումը իրական է եւ համոզիչ` հիմնված փաստերի վրա, օգոստոսի 26-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

ԱՄՆ-ն գործընկերների հետ Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ նոր փաստեր կհրապարակի, հայտարարել է պետքարտուղարը: «Մենք լրացուցիչ տեղեկություններ ունենք եւ դաշնակիցների հետ դրանք կտրամադրենք միջազգային հանրությանը»,-նշել է Քերին:

Սիրիայի կառավարությունը «չափազանց ուշ» որոշում ընդունեց ՄԱԿ-ի տեսուչներին քիմիական զենքի կիրառման հնարավոր վայր թույլ տալու վերաբերայլ: «Դա այնպիսի կառավարության վարքագիծ չէ, որը չի ցանկանում ոչինչ թաքցնել»,-հայտրարարել է պետքարտուղարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031