
Մոսկովյան ռեստորաններից մեկում ավելի քան 50 կովկասցիներ և օտարերկրացիներ են ձերբակալվել, այդ թվում` հայեր

Մոսկվայի ռեստորաններից մեկում իրավապահներն ավելի քան 50 կովկասցիների եւ արտասահմանցիների են ձերբակալել, հաղորդում է Новости-Грузия գործակալությունը:
Իրավապահները գործողություններն իրականացրել են Ալթայի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում: «Հատուկ միջոցառումների ժամանակ ձերբակալվել եւ ոստիկանական բաժանմունք են տարվել 54 անձինք, որոնց թվում են Ադրբեջանի, Տաջիկստանի, Վրաստանի, Թուրքիայի, Իրանի եւ Հայաստանի քաղաքացիներ, ինչպես նաեւ Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգի բնակիչներ»,-տեղեկացրել են ՆԳՆ-ից:
Ռեստորանի եւ մեքենաների խուզարկության ժամանակ առգրավվել է «Սայգա» տեսակի 2 որսորդական հրացան, փամփուշտներ եւ տրավմատիկ ատրճանակ: