Բաժիններ՝

5-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ կասկածվողը կալանավորվեց

Ըստ shamshyan.com-ի՝ այսօր Երևանի Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր, որտեղ բերվել էր Երևան քաղաքի բնակիչ, 24-ամյա Էդգար Ստեփանյանը, ում նկատմամբ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Սամվել Հովհաննիսյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօրի 139 հոդվածի 3-րդ մասի (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որը կատարվել է անչափահասի նկատմամբ) հատկանիշներով:

ՀԿԳ ավագ քննիչը դիմել էր նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Է. Ստեփանյանի նկատմամբ: Դատարանի դատավորը բավարարեց քննչական մարմին միջնորդությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Է. Ստեփանյանը նախկին զինվորական և նախկինում եղել է դատապարտված, ու նա սեքսուալ բնույթի բռնի գործողությունները կատարել է իր հարևանի՝ 5-ամյա երեխայի նկատմամբ:

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս