
Աջարիայի մահմեդականներն ուղևորվում են Սամցխե Ջավախք` իրենց մինարեթը պաշտպանելու

«Грузия Online» գործակալությունը տեղեկացնում է, որ Աջարիայից մոտ 500 մահմեդական է մեկնել Ախալցխա` զորակցելու իրենց հավատակիցներին: Այդ մասին գործակալությանն ասել է աջարական Խուլո շրջանի մուֆթի Ասլան Աբաշիձեն:
Գործակալությունը հիշեցնում է, որ Սամցխե Ջավախքի Չելա գյուղում օգոստոսի 26-ին ապամոնտաժվել է տեղի մզկիթի մինարեթը: «Վրաստանի մահմեդականների միության» ղեկավարը հայտարարել է, թե ապամոնտաժումն իրականացրել են տեղական իշխանությունները: Իրավապահները ձերբակալել էին մի քանի անձանց, որոնք դիմադրություն էին ցույց տվել մինարեթի ապամոնտաժման ժամանակ:
«Մենք առայժմ կանգ ենք առել Դանիսպարաուլի գյուղի մոտ եւ ցանակնում ենք իշխանություններին հնարավորություն տալ բարի կամք դրսեւորել եւ հարցը լուծել խաղաղ ճանապարհով»,-ասել է մուֆթին: