Ծաղկակաղամբի կանոնավոր օգտագործումը կանխարգելում է շագանակագեղձի ադենոմայի զարգացումը` քառասուն տարին լրացած տղամարդկանց մոտ։ Ինդոլի պարունակության շնորհիվ (շատ է նաև բրոկկոլիում), ծաղկակաղամբը կանխարգելում է կրծքագեղձի ուռուցքի զարգացումը։
Երևանը շատ փոքր քաղաք է, որտեղ ես մեկ-մեկ խեղդվում եմ այս շենքերի ու մարդկանց արանքում: Ես սովորել եմ Մոսկվայի պես քաղաքի անսահմանությանը, որտեղ շնչելու տարածք ինչքան ուզես՝ կա: Այս սթրեսային վիճակը, այս տարօրինակ ապրելակերպը հետաքրքիր խորհուրդ ունի արվեստագետի համար:
Առանձնահատուկ անհանդուրժող ենք նաև հարուստների նկատմամբ: Մինչդեռ կապիտալի նախասկզբնական կուտակման մեկնարկային փուլն արդեն ավարտվել է, և առաջին կասկածելի միլիոնի թեման` տարիներ առաջ փակվել: Հիմա սեփականատերերի դասն իրողություն է, ու եթե մենք անգամ նրանցից խլենք ժամանակին ապօրինի ձեռք բերվածը, իրենց ունեցվածքի մի չնչին մասը կկազմի:
Հիմնականում` որպես քաղաքականություն, ներկայացվում են շատ բաներ, որոնք դրա հետ գրեթե կապ չունեն: Կամ` ավելի լավ է կապ չունենան: Մենք ինչին ասես քաղաքականություն ենք անվանում, բացի բուն քաղաքականությունից:
Ես կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր առաքելությունը կատարում է ընդդիմադիր քաղաքական դաշտում: Նա միշտ էլ կարող է հրավիրել հանրահավաքներ և մշտապես իր խոսքն ասել այդ ճանապարհով:
Համաչափության խախտման տեղերից մեկն այն էր, երբ Բաղրամյանի սկզբում` մոմավառության ժամանակ, մի քանի մոմեր են շպրտվել դեպի Ոստիկանության կողմը, իսկ Ոստիկանության կողմից շատ սուր, սեռական բնույթի հայհոյանքներ են եղել: Սա արդեն համաչափության հստակ անցում է:
Կարծում եմ, իշխանություններն այժմ աշխատում են այն տրամաբանությամբ, որը հատուկ է ցածր կրթական մակարդակ ունեցող ղեկավարներին: Ես երիտասարդ տարիքում գիտնական եմ դարձել և խորհրդային տարիներին շատ կարևորագույն պաշտոններ եմ զբաղեցրել, ես ուրիշ ճանապարհ եմ տեսնում, իսկ այն, ինչ իրենք անում են, կարծում եմ՝ ուղղակի խնդիրները չլուծելու ճանապարհ է:
Պետք է Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահին շատ հանգիստ և պարզ բացատրի, թե ինչ է ուզում, որովհետև այն, ինչ այսօր է նա պահանջում, անհնար է. պաշտոններ է ուզում, որոնք միայն նախագահի իրավասության շրջանակում են: Պետք է այնպիսի հարցեր առաջ քաշվեն, որոնք իրատեսական են:
Հայաստանի մարզերում գալերեաներ ստեղծելը նաև տուրիզմի զարգացման լավագույն մոդելը կլինի, որտեղ գյուղը նույնպես կիրացվի տնտեսական, հասարակական, մշակութային կյանքում:
Եթե ՀՀԿ-ին չհաջողվի ստանալ ավագանիի անդամների տեղերի 50%-ից ավելին, ապա իշխանությունը մայրաքաղաքում իր ձեռքում պահելու համար անհրաժեշտ է լինելու կոալիցիա կազմել: Իսկ այդ ժամանակ դժվար կլինի կանխատեսել՝ ով է լինելու հիմնական տարբերակը, ով` այլընտրանքային։
Հիրիկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա, մինչև 15 սմ բարձրությամբ բույս է։ Արմատը պալարասոխուկ է, պալար կամ սոխուկ։ Զաֆրան գարնանայինը սոխարմատավոր ծաղկաբույս է։ Բնության մեջ հանդիպում է Միջին Ասիայում, Կովկասում, Եվրոպայում. գրանցված է «Կարմիր գրքում»։
Յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ունի իրավունք` գործել իրենց հարմար մարտավարությամբ, որն ընտրողների մի մասը չի հասկանում նույնքան, որքան ՀԱԿ-ը` Ր. Հովհաննիսյանի գործողությունները:
Ցախկեռասի պտուղները հարուստ են մագնիումով և նատրիումով, պարունակում են նաև կալիում, ալյումինիում, պղինձ, երկաթ, յոդ, դիետիկ նյութեր` սորբիտ և ինոզիտ։
Մշակույթի նախարարությունում բավական լուրջ պայքար է սկսվել նախարար Հասմիկ Պողոսյանի ու փոխնախարար Արթուր Պողոսյանի միջև: Պայքարի առարկան ապագա կառավարության կազմում ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնն է:
«Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը Թեղուտի հանքի շահագործումը համարում է պետության հանդեպ սեփական իշխանությունների աննախադեպ հանցանք:
«Ժողովուրդն ուզում է ազատել պետական մեքենան ուզուրպացնող անօրինականությունից: Երբ Ռուսաստանում Բորիս Ելցինը գալիս էր իշխանության, ի՞նչ հայտարարեց, նա ասաց, որ «Խորհրդային Միությունում գոյություն ունի մեկ խնդիր, այստեղ գոյություն ունի մի չարիք` Կոմունիստական կուսակցությունը, այս չարիքը մենք պիտի վերացնենք, ազատենք պետությունը դրա բռնատիրությունից»: Սա շարժում էր»,- ասում է Մ.Սարգսյանը:
Հայաստան այցելող պաշտոնական հյուրերին մեր իշխանավորները երբեք չեն ուղեկցում Ժամանակակից արվեստի թանգարան: Եվ դա «արդարացված է» այն պարզ պատճառով, որ անհարմար է հյուրերին ներկայացնել Հայաստանի ժամանակակից արվեստը մի տարածքում, որը գտնվում է բարձրահարկ շենքի առաջին հարկում, և, որի ճակատային մասից կախված է վերնահարկի բնակիչների բազմագույն ներքնաշորերով լվացքը:
«Ես ասում եմ՝ սիրում եմ քեզ, բայց քանի դեռ դու իմ երկրի ապահովությունն իսկապես չես կարողանում ապահովել, ես քեզ դեմ եմ խոսելու: Եվ խնդրում եմ՝ Հանրապետականն էլ ինձ չհիշեցնի, որ ես գործ ունեմ»,- ասում է Ա.Բախշյանը:
Ինչպես հայտնի է` ՀՀՇ-ում հավաքված են խոր ինտելեկտուալներ, և այդ ինտելեկտը ժամանակ առ ժամանակ որոշակի դրսևորումներ է ունենում: Դրա արդյունքում է, որ այս կուսակցությունը մտածում և գործում է` իր քաղաքական հակառակորդների բոլոր հնարավոր քայլերը կանխելով: Ամենաթարմ օրինակը տեղի է ունեցել ընդամենը վերջերս:
Պարզ է, որ հաշվետվությունը միայն հիացմունք և հպարտություն է առաջացնելու ՀՀԿ վերնախավի շրջանում, և նրանց մոտ ձևավորվելու է ներքին համոզմունք, որ Տիգրան Սարգսյանն անպայման պետք է վերանշանակվի վարչապետ, քանի որ Հայաստանի առաջընթացը չի կարելի կասեցնել:
Թ. Սեֆերյանը նշում է, որ դեղանյութերի գրանցումը Հայաստանում գրեթե նույն ճանապարհն է անցնում, ինչ արտասահմանյան զարգացած երկրներում, ինչը ծայրահեղ բարդ և թանկարժեք գործընթաց է. «Այդ պրոցեսով հնարավոր չէ Հայաստանում դեղ գրանցել, դա բերում է նրան, որ շատ հեշտությամբ դեղեր են ներմուծվում, բայց Հայաստանում հնարավոր չի լինում դեղեր գրանցել»:
Նեխուրի բարձր սննդային արժեքի և բուժիչ հատկությունների մասին իմացել են հնագույն ժամանակներից. «Նյարդային հիվանդություններ ունեցող մարդկանց համար նեխուրը պետք է ծառայի ոչ միայն որպես կերակուր, այլ նաև որպես դեղամիջոց»,- գրել է Հիպոկրատը։
Կարդում ես զանազան գրքեր, ամեն տեղ պատմում են, թե ինչ հարուստ է հայկական ավանդական խոհանոցը։ Բայց տեսնելով, թե այսօր միջին երևանցին հիմնականում ինչով է սնվում կնկատեք` որքան հեռու են հայկական խոհանոցից։ Կարճ ժամանակամիջոցում նույնիսկ ինքներս չնկատեցինք, թե ինչպես մեր սեղանի խմիչք գինին փոխարինվեց օղիով: Այն էլ ինչ քանակության։
«Երբ տղաս ծնվեց, ասացի` «բալես, դու գիտե՞ս` աշխարհ ի՞նչ ագ աշխարհը նրա համար է, որ դու ծնվես, ապրես մեջը»: Ինչքան ուզում է սերժեր լինեն նախագահներ` ես եմ իմ նախագահը, ես եմ ամենակենտրոնը` Օբաման ո՞վ ա, Օլանդն ո՞վ ա, Սերժն ո՞վ ա: Դրա համար էլ չեմ սիրում կուռքեր»,- ասում է Նիկոլայ Ծատուրյանը
«Ինձ ընդդիմադիր չեմ համարում: Ես մարդ եմ, ով սիրում է արդարություն, ազնվություն և սիրում է իր քաղաքը»,- ասում է երգիչ Արթուր Իսպիրյանը:
«Այո, Րաֆֆի Հովհաննիսյանը շատ է տարբերվում Լևոն Տեր-Պետրոսյանից, իր թիմը շատ է տարբերվում Կոնգրեսից, բայց ցանկացած լեգիտիմ իշխանություն, որը ցանկանում է վերականգնել Սահմանադրական կարգը, կրկին դիմում է երկխոսության մեթոդին»,- ասում է Արա Նեդոլյանը:
«Դե ֆակտո, Րաֆֆի Հովհաննիսյանը չհասկացավ, որ Ազատության հրապարակը լիքը լցնելը և հանրությանը համախմբելու համար կոնկրետ, առարկայական օրակարգ ձևավորելը այն միակ ճնշման միջոցն է, որով նա կկարողանա զիջումներ կորզել գործող իշխանություններից»,- ասում է Երվանդ Բոզոյանը:
Հայաստանում որևէ մեկը չի համարձակվում անգամ ենթադրել, նույնիսկ փորձագիտական մակարդակում, թե որքան գումար կորցրեցին պաշտոնյաները, համատեղության կարգով` գործարարները, Կիպրոսի բանկային ճգնաժամի հետևանքով:
Եթե հայտարարվում է, որ սպանությունը քաղաքական է, ուրեմն պետք է նաև նշել այն քաղաքական ուժին կամ քաղաքական պատվիրատուին, որը կանգնած է սպանության ետևում: Հակառակ դեպքում դրանք դառնում են մերկապարանոց հայտարարություններ:
Կնոջ կյանքում կա մի շրջան, երբ երիտասարդ տարիքին բնորոշ հորմոնալ ֆոնն էականորեն փոխվում է։ Բազմաթիվ գործընթացներ կորսվում են, սակայն միանշանակ հնարավոր է վերականգնել նախկին էներգիան և կենսուրախությունը։ Բնությունը ստեղծել է բույսեր, որոնք պարունակում են հորմոնանման նյութեր. դրանցից մեկն է գայլաթաթը։